• Latest news

Երեւանում տեղի կունենա ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովը

1 հոկտեմբերի, 2016  19:46

Հոկտեմբերի 7-8 ին Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման 5-ամյակին:

Մասնակիցներին շնորհվելու են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ, կտրվեն վկայականներ:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան փորձառու մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Վրաստանից:  Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, քննարկելու բժշկության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանակելու առաջավոր փորձը:

Գիտաժողովի առանցքային թեմաներն են՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, փսիխոսոմատիկ հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա աշխատանքում հաճախադեպ այլ խնդիրներ: Հատկապես կարևորվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման,  կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:

Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 350 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է