• Latest news

Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ վճարել բժշկական ապահովագրության համար - NEWS.am Medicine-ի հարցում

18 մարտի, 2014  21:02

Հայերը պատրաստ չեն վճարել բժշկական ապահովագրության համար, ցույց են տալիս NEWS.am Medicine-ի հարցման արդյունքները։  Հարցմանը մասնակցել է 1310 հոգի։

«Ինչքա՞ն եք պատրաստ վճարել տարեկան բժշկական ապահովագրության համար» հարցին հարցվողների 65%-ը (857 հոգի) պատասխանել է, որ բոլորովին պատրաստ չէ վճարել։ 27%-ը (351 հոգի) պատասխանել է, որ պատրաստ է տարեկան 40 000-60 000 դրամ վճարել, իսկ 80 000-100 000 դրամ բժշկական ապահովագրության համար համաձայն են վճարել հարցվողների միայն 8%-ը (102 հոգի)։

Արդյո՞ք առողջապահության ոլորտի պաշտոնյաները կիսում են բնակչության կարծիքը։ Ինչու՞ բնակչությունը չի ցանկանում վճարել բժշկական ապահովագրության համար։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի հետ։

Ծատուրյանի կարծիքով՝ հայերը չեն ցանկանում վճարել բժշկական ապահովագրության համար, որովհետեւ բավականաչափ իրազեկված չեն։ Ըստ Ծատուրյանի՝ եթե բնակչության շրջանում իրազեկման եւ բացատրական աշխատանքներ կազմակերպվեն, մարդկանց մոտեցումն այս հարցին կփոխվի։

«Բոլորս էլ վճարում ենք բժշկական ծառայությունների համար, ուղղակի բժշկական ապահովագրությունը այդ վճարումները ավելի քաղաքակիրթ ձեւով իրականացնելու, ավելի կանխատեսելի եւ ավելի մատչելի դարձնելու ձեւ է, որի պարագայում մարդը վճարում է բուժօգնության դիմաց ոչ թե այն ժամանակ, երբ հիվանդ է, այլ քանի դեռ առողջ է, եւ ոչ թե շատ ու միանգամից, այլ քիչ-քիչ եւ աստիճանաբար», - ասաց Սարո Ծատուրյանը։

Այն հարցին, թե, հնարավոր է, մարդիկ պատրաստ չեն վճարել բժշկական ապահովագրության համար, որովհետեւ չունեն միջոցներ եւ հնարավորություն, Ծատուրյանը պատասխանեց, որ եթե Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդրվի, վճարումների հիմնական մասը կիրականացվի գործատուների կողմից։ Ինչ վերաբերվում է այն վճարումներին, որոնք պետք է իրականացնեն հենց քաղաքացիները, դրանց չափի մասին Ծատուրյանը հստակ տեղեկություններ չտվեց, բայց նշեց, որ դրանք, ըստ նախնական հաշվարկների, կկազմեն միջին աշխատավարձի մոտ 2-3 տոկոսը։

Իսկ ինչ վերաբերվում է սոցիալապես անապահով քաղաքացիներին, նրանք, ինչպես նշեց Ծատուրյանը, ապահովագրվելու են պետության հաշվին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է