• Latest news

Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը

25 հոկտեմբերի, 2016  23:52

Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները:

Բժիշկները գնահատել են Ավստրալիայի, Կանադայի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հիվանդանոցներից 31.5 հազար հիվանդի շրջանում մահվան ելքի թիվը, որոնց հեմոտրանսֆուզիա են արել: Պարզվել է, որ թարմ արյուն ստացածների շրջանում մահացությունը կազմել է 9.1%: Հին արյան փոխներարկմամբ փրկել չհաջողված դեպքերն ավելի քիչ են՝ 8.7%: Գիտնականները նշել են, որ ցուցանիշների վրա չեն ազդել արյան խումբը, ախտորոշումը, հիվանդանոցը կամ երկիրը:

Հոդվածի հեղինակների խոսքով՝ իրենց աշխատանքը վերջ է դնում վիճաբանություններին այն մասին, արդյո՞ք արյունը փչանում է պահպանելիս, եւ արդյո՞ք դրա թարմությունը նշանակություն ունի փոխներարկման գործողության հաջողության համար:

Բժշկական տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս արյունը պահպանել մինչեւ 42 օր: Փոխներարկման համար առաջին հերթին ավելի հին կենսաբանական նյութ են օգտագործում, սակայն դրանում կենսաքիմիական, կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխությունների շուրջ մտահոգություններ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել