• Latest news

Ինչո՞ւ քնելուց առաջ սմարթֆոն գործածելը թույլ չի տալիս նորմալ քնել

11 նոյեմբերի, 2016  10:52

Բազմաթիվ մարդիկ քնելուց առաջ սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ են ստուգում: Առաջին հայացքից այս անմեղ սովորույթը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա եւ մարդուն հնարավորություն չտալ քունն առնել: Նման պնդմամբ են հանդես եկել University of California-ի գիտնականները:

Այն մասին, որ քնելուց առաջ էլեկտրոնային սարքերի օգտագործումը խանգարում է քնելուն, հայտնի էր նաեւ նախկինում: Նախորդ հետազոտությունների հեղինակները սա կապում էին պլանշետների եւ հեռախոսների էկրանների երկնագույն լույսի հետ, որն ազդում է օրգանիզմի ռիթմերի վրա:

University of California-ի գիտնականները՝ Գրեգորի Մարկուսի գլխավորությամբ, նույնպես հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում 136 կամավորներ պատմել են իրենց առողջության եւ կենսակերպի մասին, այդ թվում՝ քնի տեւողության եւ որակի: Դրանից հետո փորձի մասնակիցների սմաթֆոններում հատուկ հավելված է ներբեռնվել, որն արձանագրում է էկրանի ակտիվությունը: Բոլոր մասնակիցները նաեւ իրենց քնի մասին տվյալներ են արձանագրել:

Պարզվել է, որ որքան շատ են մարդիկ սմարթֆոն կամ պլանշետ օգտագործել, այնքան վատ են քնել: Կրիտիկական է եղել քնից առաջ ընկած ժամանակահատվածը. նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սոցցանցերում են եղել կամ շփվել մեսենջերներով, մյուսներից ավելի հաճախ են տառապել անքնությունից:

Իհարկե՝ դեռ չի կարելի միանշանակ եզրահանգում անել, որ սմարթֆոնի օգտագործումը կարող է անքնություն առաջացնել, սակայն նման հնարավորությունը չի բացառվում: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ էլեկտրոնային սարքեր չօգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել