• Latest news

Օրվա սխալ ռեժիմը երեխաների ճարպակալման պատճառ է դառնում

12 նոյեմբերի, 2016  18:56

Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները բացահայտել են ազդեցության երեք գործոն, որոնց պատճառով երեխաները կարող են ավելորդ քաշի խնդիր ունենալ։ Նախ՝ հղիության ընթացքում մոր ծխելը, երկրորդ՝ նախաճաշը բաց թողնելը, երրորդ՝ քնի պակասն ու ռեժիմի բացակայությունը։

Ցինցինատիի մանկական հիվանդանոցային կենտրոնի հետազոտական խումբը Ալիսոն Սմեգոյի ղեկավարությամբ պարզել է, որ 6, 12 կամ 18 ամսականում երեխաների մարմնի զանգվածի գործակիցը որոշելը կօգնի կանխատեսել ճարպակալման զարգացման վտանգը ավելի մեծ տարիքում։

Գիտական աշխատանքի համար քոլեջի մասնագետներն օգտագործել են տվյալներ՝ 19.244 բրիտանական ընտանիքներում 2000 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002-ի հունվարն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների մասին։ Նրանց հասակն ու քաշը չափել են 3, 5, 7 ու 11 տարեկանում, արդյունքում գիտնականները կարող էին հաշվել նրանց մարմնի զանգվածի գործակիցը։ Հայտնաբերվել է, որ այն երեխաների մոտ, ում մայրերը ծխել են հղիության ընթացքում, նաեւ նրանց մոտ, ում օրվա ռեժիմն այդքան էլ ճիշտ չի եղել (նախաճաշի բացակայություն, անկանոն ժամերի քնելու սովորություն ու քնի պակաս), ժամանակի ընթացքում մարմնի զանգվածի գործակիցն ավելի արագ է աճել։

Պրոֆեսոր Իվոն Քելլին, որը ղեկավարել է հետազոտությունը, բացատրել է, որ օրվա սխալ ռեժիմի պատճառով երեխաները կարող էին բարձր ախորժակ ունենալ ու ավելի հաճախ կալորիական սնունդ ընդունել, որպեսզի պահպանեն ակտիվությունը։ Ծխելը հանգեցնում էր երեխաների մոտ շարժողունակության խանգարմանը ու առաջացնում քաշի ավելացում։

Երեխաների մեծ մասի՝ 83.3 տոկոսի մոտ ՄԶԳ-ն կայուն է եղել ամբողջ հետազոտության ընթացքում։ 13.1 տոկոսի մոտ ՄԶԳ-ն աճել է դանդաղորեն, իսկ 2.5 տոկոսի մոտ՝ արագ։ Եվս 0.6 տոկոսի մոտ ավելորդ քաշ է եղել 3 տարեկանում, սակայն մինչեւ 7 տարեկանը նրանք վերադարձել են նորմայի սահմաններին։ ՄԶԳ-ի դանդաղ աճի խմբում բավական շատ աղջիկներ են եղել, իսկ սեւամորթ բրիտանացիները հաճախ են հայտնվում արագ աճի խմբում։ Նաեւ գիտնականները նշել են, որ քաշն այդքան էլ կախված չէ երեխաներին կրծքով կերակրելու եւ այն հանգամանքից, թե երբ են նրանց սկսել նաեւ պինդ սնունդ տալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել