• Latest news

7-ամյա աղջիկն աուտիզմից բուժվել է հատուկ դիետայի օգնությամբ

21 մարտի, 2014  21:43

Կենսաքիմիկոս Քեթրին Ռեյդը պնդում է, որ իր 7-ամյա դստերը հատուկ դիետայի միջոցով բուժել է աուտիզմից: Ինչպես հայտնում է Fox News-ը՝ կենսաքիմիկոսը պարզել է, որ նյարդային համակարգի զարգացման շատ խանգարումներ կապված են սննդակարգում նատրիումի գլուտամատի ավելցուկի հետ: Ուստի նա դստեր ճաշացանկից բացառել է մի շարք մթերքներ, որոնք այդպիսի նյութ են պարունակում, եւ նրա խոսքով՝ աղջկա աուտիզմի ախտանիշերն անհետացել են:

Ռեյդի խոսքով՝ նատրիումի գլուտամատը բավական հաճախ է հանդիպում չինական կերակուրների մեջ, այն լինում է նաեւ պահածոյացված սննդի, անուշաբույր նյութերի, համային հավելումների, սոյայի սպիտակուցների եւ նույնիսկ ատամի որոշ մածուկների մեջ:

«Մի շարք հիվանդությունների եւ գլուտամատի անհավասարակշռության միջեւ կապի մասին հսկայական քանակությամբ գրականություն կա: Դա ոչ միայն աուտիզմն է, այլեւ շատ ուրիշ նյարդաբանական խանգարումներ»,- ասում է քիմիկոսը:

Սակայն San Francisco Chronicle-ը եւ երկու բժիշկ պնդում են, որ երբեք չեն լսել նման հետազոտությունների մասին, իսկ քիմիկոսի խոսքերը, ըստ նրանց, գիտական հիմք չունեն: Սակայն Ռեյդը շարունակում է պնդել, որ իր աղջիկը, որին աուտիզմի չափավոր աստիճան է ախտորոշվել, բուժվել է: Աղջկա հիվանդության ախտանիշերը (հիստերիաներ, կրկնվող վարք եւ այլն) անցել են, լավացել են նրա շփման հմտություններն ու խոսքը:

Ռեյդը հույս ունի, որ իր փոքրիկ բացահայտումը մարդկանց կստիպի աուտիզմի խնդրին այլ աչքերով նայել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց սննդին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ