• Latest news

«Ալֆա Ֆարմ» ընկերությունը փոխում է դեղատուն հասկացության սովորական ըմբռնումը

24 նոյեմբերի, 2016  18:34

Հյուսիսային պողոտայում բացված «Ալֆա Ֆարմ» ցանցի նոր դեղատունն ամենեւին դեղատան նման չէ, այն ավելի շուտ պարֆումերիայի  եւ կոսմետիկայի խանութ է հիշեցնում:

Առաջին ընդարձակ սրահում ներկայացված են աշխարհահռչակ ապրանքանիշերի բարձրակարգ բուժիչ կոսմետիկայի տեսականի, վիտամինային հավելուկներ, մաշկի, մազերի, բերանի խոռոչի  խնամքի միջոցներ եւ հիգիենայի այլ պարագաներ:

Դեղամիջոցները ներկայացված  են ինչ-որ տեղ երկրորդ սրահի հետնամասում, ոչ մեծ հատվածում՝ ասես քողարկված:

«Ալֆա Ֆարմ» ընկերությունում NEWS.am Medicine-ին ասացին, որ նոր մասնաճյուղը նոյեմբերին է բացվել եւ ամբողջովին փոխում է մեր հասարակության մեջ ձեւավորված ավանդական դեղատուն հասկացության կոնցեպտը: Այս նոր ձեւաչափի դեղատուն կարելի է այցելել ոչ միայն հիվանդ լինելիս, երբ դեղորայք է հարկավոր, այլ ավելի գեղեցիկ, գրավիչ եւ խնամված լինելու համար: Այստեղ կարելի է գտնել այնպիսի հայտնի բրենդերի բուժական էկոլոգիապես մաքուր կոսմետիկա, ինչպիսին են ֆրանսիական հեղինակավոր «Mustela»-ն եւ դանիական «Derma»-ն, ինչպես նաեւ այլ  հայտնի ապրանքանիշերի կոսմետիկ միջոցներ:

Ընկերությունը պլանավորում է էկոլոգիապես մաքուր, որակյալ  կոսմետիկայի տեսականու ընդլայնում եւ ամբողջական այնպիսի մեծ պորտֆելի ձեւավորում, ինչպիսին առկա է եվրոպական զարգացած երկրներում, պլանավորվում է նաեւ աստիճանաբար ավելացնել նոր ձեւաչափի դեղատների քանակը։

«Ալֆա Ֆարմ»-ում մեզ հայտնեցին, որ Հյուսիսային պողոտայում դեղատան բացումը ընկերության նախատեսած գլոբալ փոփոխությունների ուղղությամբ միայն առաջին քայլն է:

«Ալֆա Ֆարմի» այցելուներին առաջիկայում նոր անակնկալներ են սպասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել