Siren Care բժշկական ստարտափը նոր գուլպաներ է մշակել շաքարախտով հիվանդների համար, որոնք ջերմաստիճանի հաղորդիչների շնորհիվ կարող են տարբերակել մարմնում բորբոքման առկայությունը։
1-ին եւ 2-ւդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտնաթաթի բորբոքում եւ այտուց է լինում, ինչը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, ընդհուպ՝ ամպուտացիայի, եթե խնդիրը վաղ փուլում չախտորոշվի։ Siren Care գուլպաների մեջ ներդրված հաղորդիչները ֆիքսում են մարմնի ջերմաստիճանը եւ օգնում պարզել, թե որտեղ է բորբոքումը։ Հավաքված ամբողջ ինֆորմացիան ուղարկվում է սմարթֆոնի վրա։
Գուլպաներն աշխատում են մարտկոցով, որի լիցքը բավականացնում է կես տարվա անընդմեջ աշխատանքի համար, այնպես որ կրելու ժամանակ այն լիցքավորելու կարիք չկա։ Մշակող ընկերության կայքում կարելի է գուլպաների նախնական պատվեր տալ, իսկ ազատ վաճառքում դրանք կհայտնվեն 2017-ի գարնանը։
Ապագայում գուլպաների հեղինակները պլանավորում են դրանց վրա նաեւ այլ հաղորդիչներ դնել, այդ թվում՝ հեղուկի մակարդակը եւ զարկերակային ճնշումը վերահսկող հաղորդիչներ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day