• Latest news

Գիտնականները մշակել են բիոնիկ առնանդամ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց համար

28 նոյեմբերի, 2016  23:31

Վիսկոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները մոտ 20 սմ երկարության բիոնիկ առնանդամ են ստեղծել, որն «ակտիվանում է» տաքացնելիս։ Այս մշակումը կարող է օգնել այն տղամարդկանց, ովքեր տառապում են իմպոտենցիայով։

Հեռահար կառավարվող այս սարքը էրեկցիայի վիճակին է հասնում մինչեւ 42 աստիճան տաքանալու ժամանակ։ Այն վիրահատական ճանապարհով տեղադրում են առնանդամի մեջ, իսկ «անջատիչը»,  որը տաքացնում է պրոթեզը, գտնվում է շեքի շրջանում։ Հենց այն էլ հրաման է տալիս բարձրացնել հատուկ մետաղական պարուրի ջերմաստիճանը՝ հանգեցնելով էրեկցիայի։ Սեքսից հետո բիոնիկ առնանդամը հովանում է ու վերադառնում հանգիստ վիճակի։

Պրոթեզը պատրաստված է տիտանի ու նիկելի միաձուլվածքից՝  նիտինոլից, որը ունակ է փոխել իր ձեւը տարբեր ջերմաստիճանների ժամանակ։ Սարքի նախատիպը նախ կփորձարկվի կենդանիների վրա, իսկ մի քանի տարուց, եթե կենդանիների հետ փորձարկումները հաջող անցնեն, այն կստուգեն նաեւ մարդկանց վրա։

Որոշ տղամարդկանց իմպոտենցիայի բուժման ժամանակակից մեթոդները հարմար չեն, քանի որ նրանք արդեն ծավալուն վիրահատություններ են կատարել որովայնի, շագանակագեղձի կամ միզապարկի մասում, որից հետո նրանց մոտ շատ սպիացած հյուսվածքներ են պահպանվել։ Բայց տվյալ տեխնոլոգիան նրանց համար կարող է միանգամայն ընդունելի լինել։ Բացի դրանից պրոթեզը զգալիորեն քիչ բաղկացուցիչներ ունի, քան ներկայումս կիրառվող դրա անալոգները, ինչը նվազեցնում է ինֆեկցիաների հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել