• Latest news

Հայաստանում տղամարդկանց 42%-ը եւ կանանց 13%-ն չպաշտպանված սեքսով է զբաղվել քիչ ծանոթ զուգընկերոջ հետ. NEWS.am Medicine-ի հարցումը

12 դեկտեմբերի, 2016  10:47

Հայաստանում հարցված տղամարդկանց 42%-ը եւ կանանց 13%-ը սեքսով է զբաղվել քիչ ծանոթ զուգընկերոջ հետ: Այս մասին են վկայում NEWS.am Medicine-ի խմբագրության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցված տղամարդկանց 20%-ը նշել է, որ առանց պահպանակի սեքս երբեք չի ունեցել: Եվս 38%-ն էլ նշել է, որ չպաշտպանված սեքսով զբաղվել է իր մշտակա զուգընկերոջ հետ: Իսկ տղամարդկանց մեծ մասը՝ 42%-ը, նշել է, որ կյանքում առնվազն մեկ անգան չպաշտպանված սեքսով է զբաղվել պատահական զուգընկերոջ հետ:

Ինչ վերաբերում է կանանց. 28%-ը նշել է, որ չպաշտպանված սեքս չի ունեցել: 59%-ն առանց պահպանակի սեքսով զբաղվել է մշտական զուգընկերոջ հետ, եւ միայն 13%-ն է դա արել քիչ ծանոթ մարդու հետ:

Պաշտպանված է համարվում պաշտպանության պատնեշային մեթոդների օգտագործումը, որոնցից ամենատարածվածն ու հասանելին պահպանակն է: Առանց պահպանակի ցանկացած սեքս (այդ թվում՝ ընդհատված սեռական ակտը, որոնք որոշ հայեր պաշտպանվածության ադեկվատ միջոց են համարում) համարվում է ռիսկային՝ անցանկալի հղիության եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով վարակվելու տեսանկյունից:

Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն պաշտպանվում, առավել եւս՝ քիչ ծանոթ մարդու հետ սեռական ակտի ժամանակ, որի առողջական վիճակի մասին ոչինչ չգիտեն: Խնդիրը բնակչության սեռական անգրագիտության մե՞ջ է, թե՞ տեղեկատվության պակասի, որ չպաշտպանված սեքսի ժամանակ կարելի է վտանգավոր հիվանդությունների մի ամբողջ շարքով վարակվել, այդ թվում՝ ՄԻԱՎ-վարակով:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան չպաշտպանված սեքսի վտանգների մասին տեղեկատվության պակասի մեջ է, որքան մտածելակերպի առանձնահատկությունների: Սեռավարակներից բուժվող բազմաթիվ հիվանդներ մասնագետների հետ զրույցում խոստովանել են, որ գիտեին, որ չպաշտպանված սեքսը վտանգավոր է, բայց, չգիտես ինչու, ամաչել են զուգընկերոջն առաջարկել պահպանակ օգտագործել: Մյուսներն էլ ասել են, որ չեն կարծել, որ կվարակվեն, քանի որ «ճանաչել» են իրենց զուգընկերոջը, այսինքն՝ պարզապես ծանոթ են եղել, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ զուգընկերն առողջ է: Մյուսներն էլ պնդել են, թե չեն պաշտպանվել, քանի որ զուգընկերն «առողջ տեսք» է ունեցել (սակայն ամենեւին էլ ոչ բոլոր հիվանդությունները կարելի է անզեն աչքով տեսնել, որոշ հիվանդություններ, օրինակ՝ ՄԻԱՎ-վարակը, կարելի է հայտնաբերել միայն անալիզներում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել