• Latest news

Ուսանողը 15 դոլար արժեքով ձեռքի պրոթեզ է ստեղծել

13 դեկտեմբերի, 2016  10:46

Ithaca College-ի (ԱՄՆ) 3D տպագրության լաբորատորիայի ասիստենտներից մեկը՝ Ռայան Բուրիցիուսը ստեղծել է ձեռքի ֆունկցիոնալ պրոթեզ, որն ընդամենը 15 դոլար արժե: 3D պրինտերով տպագրված սարքը կարող է իրեր բռնել, գրել եւ անգամ գնդակ որսալ: Հիմնական սահմանափակումը, որը դրված է օգտագործողի վրա, դաստակի շարժունակությունը պահպանելու անհրաժեշտությունն է, քանի որ հենց դաստակի օգնությամբ են շարժվում պրոթեզի մատները, որոնք կարող են իրերը բռնել եւ պահել:

Ֆիզիկա ուսումնասիրող Ռայանը Youtube-ում հոլովակ է դիտել, որը նկարահանել էր պրոթեզներ պատրաստող եւ դրանք էժան վաճառող մի մարդ: Նրան հետաքրքրել է թեման, եւ նա համացանցում անվճար գծագրեր է գտել, որոնց հիման վրա ձեռք է պատրաստել եւ կատարելագործել դրա կառուցվածքը: Մասնավորապես՝ նա փոխել է բթամատի դիրքը եւ լավացրել է պրոթեզի աշխատանքը, որպեսզի այն կարողանա բռնել եւ մարկերը, եւ, օրինակ, սուրճի գավաթը

Ֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Ռոջերսի մեկնաբանմամբ՝ տպագրված պրոթեզը էլեկտրոնային սարքերի համեմատությամբ բավական շատ առավելություններ ունի՝ էլեկտրոնային պրոթեզները թանկ են, դրանք դժվար է վաճառքում գտնել եւ գրեթե անհնար է վերանորոգել: 3D պրինտերի օգնությամբ պատրաստված պրոթեզը շատ ավելի էժան է, եւ արժեքը չի փոխվի, եթե նույնիսկ տարրերն ավելի բարդանան, քանի որ չի փոխվի անհրաժեշտ պլաստիկի քանակը:

Այսպիսի պրոթեզները շատ հարմար են երեխաներ ունեցող ընտանիքների համար, քանի որ երեխաները մեծանում են եւ իրենց չափերով շատ արագ գերազանցում պրոթեզին: Բուրիցիուսի մոդելը լրացուցիչ առավելություն էլ ունի՝ այն հեշտ է կրկին տպագրել ավելի մեծ չափով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է