• Latest news

Ամանորյա «դելիկատեսները» պետք է ուտել ամբողջ տարվա ընթացքում. մասնագետ

14 դեկտեմբերի, 2016  17:56

Մարդկանցից շատերի համար ամանորյա տոները զուգակցվում են սիրելի ուտելիքների առատության հետ՝ բոլոր այն ուտելիքների, որոնք տարվա ընթացքում նրանք սովորաբար չեն ուտում: Տարեկան միայն մեկ անգամ հասանելություն ունենալով սիրելի կերակուրներին՝ մարդիկ հաճախ չափից ավելի շատ են ուտում, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատացման, մարսողական խնդիրների եւ երբեմն ավելորդ քաշի հավաքման:

Ամանորյա տոներին չափից ավելի ուտելուց եւ դրա հետ կապված բոլոր խնդիրներից խուսափելու համար դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս բոլոր սիրելի մթերքները՝ ամանորյա «դելիկատեսները» ուտել ոչ միայն տոների ժամանակ, այլեւ ամբողջ տարվա ընթացքում: Եթե այդ մթերքները թանկ են եւ դժվար է պարբերաբար գնել, կարելի է ջանալ ուտել ամիսը մեկ անգամ կամ մի քանի ամիսը մեկ: Կարեւորն այն է, որ ամանորյա տոները չզուգակցվեն միայն սնունդի հետ, այլ սնունդը՝ տոների: Եթե «ամանորյա» ուտելիքը դադարի այսպիսին լինելուց, եթե ամանորյա ճաշատեսակները մարդու համար  ամենասովորական ճաշատեսակ են դառնում, որոնք կարելի մշտապես ուտել, նա սկսում է ամանորյա տոներից ավելի մեծ հաճույք ստանալ եւ դրա մեջ շատ ավելին տեսնել, քան համեղ ուտեստներ ուտելու հնարավորությունը:

Նույնպիսի կարծիք ունի նաեւ հոգեբան Նաիրա Վանյանը: Նրա խոսքով՝ Նոր տարին չպետք է զուգակցվի ո՛չ ուտելիքի, ո՛չ նույնիսկ հանգստի հետ՝ շատերը տարվա ընթացքում շատ են հոգնում եւ հույս ունեն ամանորյա տոների ընթացքում հանգստանալ, սակայն իրականում դա նրանց չի հաջողվում, որի հետեւանքով առաջանում է հիասթափության եւ էլ ավելի մեծ հոգնածության զգացում: Այս ամենից խուսափելու համար ժամանակ գտեք ձեզ եւ տարվա ընթացքում նաեւ ձեր հանգստի համար, կարծում է հոգեբանը: Նա խորհուրդ է տալիս ամանորյա տոների ժամանակ չկառչել նյութական իրերին, առավել կարեւոր են եւ արժեքավոր մտերիմների հետ հարաբերությունները եւ նրանց հանդեպ ուշադրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է