• Latest news

Մեքսիկայում 2 գլխով ծնված երեխան 4 օր է ապրել (տեսանյութ)

11 հունվարի, 2017  15:16

Հունվարի 6-ին Մեքսիկայում 2 գլխով արտառոց երեխա էր ծնվել: Իրականում տղան, ում ծնողների անունները չեն հրապարակվում, միաձու երկվորյալ էր, որոնց ներարգանդային զարգացման ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթացել, ինչի հետեւանքով նրանց մոտ երկուսի համար մեկ մարմին է զարգացել եւ 2 գլուխ:

Մեքսիկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտառոց փոքրիկը ընդամենը 4 օր է ապրել եւ հունվարի 10-ին մահացել է: Նրա մահից կարճ ժամանակ առաջ ծնողները համացանցում կարճատեւ հոլովակ էին տեղադրել, որտեղ երեւում է, թե երեխան ինչպես է լալիս:

Հայտնի է, որ երեխան լույս աշխարհ է եկել Սյուդադ-Խուարես քաղաքի Ciudad Juarez’s Instituto Mexicano del Seguro Social հիվանդանոցում: Տեղի բժիշկների խոսքով՝ դժվար է ասել, թե ինչն էր նրա մոտ նման արատի երեւան գալու պատճառը. հնարավոր է, որ նա գենետիկ արատ է ունեցել կամ պատճառը դեղերի կողմնակի էֆեկտն է, որոնք երեխայի մայրը կարող էր ընդունած լինել հղիության  առաջին եռամսյակում: Հիվանդանոցի ներկայացուցիչները, սակայն, չեն հայտնել՝ արդյոք երեխայի ծնողները գիտեին, որ նա կծնվի լուրջ, կյանքի հետ գործնականում անհամատեղելի արատով:

University of Maryland Medical Center-ի տվյալներով՝ սիամյան երկվորյակների ծնվելու հավանականությունը կազմում է 200 հազար ծնունդից մոտ մեկ դեպք: Սիամյան երկվորյակների գրեթե կեսը մահացած է ծնվում, ողջ ծնվածների մեծ մասը մահանում է կյանքի առաջին օրերի ընթացքում: Սիամյան երկվորյակների ողջ մնալու մակարդակը 5-25 տոկոս է: Հետաքրքիր է, որ սիամյան երկվորյակներն ավելի հաճախ իգական սեռ են ունենում (70—75 տոկոս): Մի շարք գիտնականներ դա կապում են այն հանգամանքի հետ, որ հղիության ընթացքում ողջ մնալու եւ ծնվելու աղջիկների շանսերն ավելի մեծ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել