• Latest news

Արտասովոր դեպք. աղջկա ձվարանից հեռացրել են փոքր ուղեղ, գանգ ու մազեր

14 հունվարի, 2017  13:42

Ճապոնացի գիտնականները 16-ամյա աղջկա ձվարանից հեռացրել են մի փունջ մազ, գանգի ոսկորներ ու փոքր թերզարգացած ուղեղ՝ 10 սմ տրամագծով։ Այս դեպքի մասին պատմում է Neuropathology գիտական ամսագիրը։

Արտասովոր ապենդէկտոմիայի ժամանակ բժիշկները տարօրինակ ուռուցք են նկատել հիվանդ աղջկա ձվարաններից մեկում։ Բացելով այն, նրանք այնտեղ գտել են «հրեշ»՝ մազերով, ոսկորներով ու թերզարգացած ուղեղով։ Աղջկա ձվարանում կիստոզ տերատոմա էր (հունարեն teratos է հրեշ բառից)՝ ոսկրային, նյարդային հյուսվածքը, մազերը, ատամները ու հյուսվածքների մյուս տեսակները ձեւավորող բջիջների զանգված։ Սովորաբար այդ բարորակ ուռուցքը պաճուճի մեջ է լինում ու այն հեռացնելը բարդ չի լինում։

Տերատոման, ըստ գիտական ամսագրի հրապարակման, տարբերվում է այսպես կոչված մակաբուծային երկվորյակներից ՝ մակաբուծային երկվորյակը զարգանոմ է առանձին սաղմից, իսկ տերատոման կազմված է հենց մարդու բջիջներից, որոնք իրենց դրսեւորում են որպես «սխալ» ցողունային բջիջներ։ Տերատոմաները, ինչպես եւ քաղցկեղային ուռուցքները, ձեւավորվում են, երբ չեն ստանում դրանց աճը վերահսկող ազդանշաններ։ Կոնկրետ այս դեպքում, ինչպես մասնագետներն են բացատրել, տհաս ձվաբջիջը աղջկա ձվարանում, անտեսելով «հանգիստ նստելու» ազդանշանը, սկսել է աճել, բաժանվել ու դրանից ստացված բջիջները սկսել են վերածվել մազի ֆոլիկուլների, ուղեղի բջիջների ու այդ ուղեղը ծածկող ոսկորների։

University of New South Wales -ից Անգելիկա Ռիպսամենը New Scientist –ին տված հարցազրույցում բացատրել է, որ բավականին հաճախ ձվարանների տերատոմաները բաղկացած են տարրերից, որոնք նման են կենտրոնական նյարդային համակարգին, սակայն դրանք հազվադեպ են նման լինում իսկական ուղեղի։ Եվ չնայած տերատոման այս դեպքում արտաքուստ նման է եղել ուղեղի, դժվար թե այն կարողանար մտածել ու անել այն ամենն, ինչ կարողանում է անել իսկական ուղեղը։

Սա ճապոնացի վիրաբույժների հայտնաբերած առաջին տերատոման չէ։ 2002-ին 25-ամյա կնոջ մարմնից հանել էին մի ուռուցք, որը ուներ գլուխ, մարմին, շատ օրգաններ ու նույնիսկ առնանդամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել