• Latest news

Ցանկացած սնունդ մեծացնում է ավելորդ քաշով մարդկանց մոտ դիաբետի առաջացման վտանգը. հետազոտություն

20 հունվարի, 2017  23:39

Դիետաները չեն կարող ավելորդ քաշ ունեցող մարդկանց պաշտպանել 2-րդ տիպի դիաբետից: Բազելի համալսարանից հետազոտողները պարզաբանել են, որ ցանկացած սնունդ մեծացնում է այդ հիվանդության առաջացման վտանգը, քանի որ ուտելուց հետո օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ ինսուլին արտադրել: Սլացիկ կազմվածքով մարդիկ նման խնդիր չեն ունենում:

Նույնիսկ ամենաօգտակար եւ լավ սնունդի հետ մարդը ոչ միայն սնուցող նյութեր է ստանում, այլեւ բակտերիաներ: Այսինքն՝ ուտելուց հետո օրգանիզմը ստիպված է միաժամանակ 2 խնդիր լուծել՝ բաշխել ստացած գլյուկոզան եւ պայքարել բակտերիաների դեմ: Սա բորբոքային ռեակցիա է առաջացնում, եւ աղիները իմունային բջիջներով՝ մակրոֆագերով են լցվում:

Մակրոֆագերն անհրաժեշտ քանակով հակաբորբոքային IL1 բետա ցիտոկիններ են արտադրում, որոնք ազդում են արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող ինսուլինի արտադրության վրա: Սակայն ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ գլյուկոզայի խտությունը մեծ է: Համապատասխանաբար ամբողջ պրոցեսը խանգարվում է:

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում մեծ քանակով IL-1 բետա եւ ինսուլին է արտադրվում (ավելի շատ, քան անհրաժեշտ է): Ծանրաբեռնվածության հետեւանքով ինսուլին արտադրող բջիջները սկսում են մահանալ, եւ օրգանիզմի համար դժվարանում է միաժամանակ եւ՛ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորել, եւ՛ իմունային համակարգը կառավարել:

Գիտնականները նշել են, որ այս ամենը տեղի է ունենում ոչ միայն քաղցրեղեն ուտելիս, այլեւ ցանկացած այլ մթերք: Սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ ուտելիքից ամբողջովին հրաժարվելը կարող է ինչ-որ կերպ իրավիճակն ուղղել: Խնդրի իսկապես արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է գեր մարդկանց օրգանիզմին օգնել գտնել խնդրի հաղթահարման միջոցը՝ առանց առողջությունը վնասելու: Եվ, իհարկե, անհրաժեշտ է ավելորդ քաշից ազատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել