• Latest news

Որն է մամոգրաֆիայի առավելությունը կրծքագեղձի սքրինինգային հետազոտություններ կատարելիս

24 հունվարի, 2017  19:15

Կրծքագեղձի քաղցկեղը, ըստ հիվանդացության եւ մահացության մակարդակի, կանանց շրջանում առաջատար տեղ է գրավում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Հիվանդացության մակարդակն ուղղակիորեն կապված է ախտորոշման որակի հետ, հատկապես հետազոտման սքրինինգային մեթոդներ կիրառելիս, որոնց շարքում առաջին տեղում է մամոգրաֆիան: Լայնորեն անցկացված սքրինինգի արդյունքը կրծքագեղձի քաղցկեղից մահացության 30-50 տոկոսով նվազումն է:

Լայն դինամիկ տիրույթը, բարձր զգայունությունը եւ հատուկ ծրագրային ապահովումը թույլ են տալիս մեկ նկարում տեսնել տարբեր խտության բոլոր հյուսվածքների պատկերը: Համակարգը հնարավորություն է տալիս տեսնել չնչին փոփոխությունները, այդ թվում՝ 50-ից մինչեւ 100 մկ միկրոկալցինատները, ինչը չափազանց կարեւոր է կաթնագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար:

Ուլտրաձայնային եւ մագնիսառեզոնանսային հետազոտությունները կրծքագեղձի պաթոլոգիկ գոյացությունների ախտորոշման բարձրտեղեկատվությամբ մեթոդներ են: Ուլտրաձայնային հետազոտության ախտորոշիչ դերն ավելի նշանակալի դարձավ բարձր հաճախականության հաղորդիչների եւ թվային տեխնոլոգիաների կատարելագործման հետ կապված: Վասկուլյարիզացիայի գնահատման մեթոդիկան թույլ է տալիս պարզել կաթնագեղձի անոթների եւ ավշային հանգույցների նորմալ անատոմիան, ինչպես նաեւ բոլոր չարորակ ուռուցքների պաթոլոգիական անոթային ցանցը:

Խոշոր գոյացությունների շերտավոր ախտորոշման դեպքում ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվում է ուռուցքների բավական որոշակի բնույթը, որը մեծացնում է դրա բարորոակ կամ չարորակ լինելու տարբերակման հավանականությունը: Ուլտրաձայնային հետազոտության սահմանափակումն այն է, որ անընդունակ է հայտնաբերել միկորկալցինատները, իսկ տարբեր մասնագետների հետազոտության դեպքում տարբերությունները զգալի են, քանի որ մասնագետների կլինիկական փորձը տարբեր է եւ ազդում է ախտորոշման ճշգրտության վրա:

Ուլտրաձայնային հետազոտությունը չի օգտագործվում որպես կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մեթոդ միկրոկալցինատները տեսանելի դարձնելու անկարողության եւ կեղծ դրական արդյունքների բարձր հավանականության պատճառով:

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման առումով մամոգրաֆիայի զգայունությունը 80 տոկոս է կազմում: Զգայունությունն ավելի մեծ է միկրոկարցինատների մեջ պարունակվող կարցինոմների հանդեպ: Կրծքագեղձի չարորակ ուռուցքների այս տեսակը քաղցկեղային բոլոր գոյացությունների  մոտ 50 տոկոսն է կազմում, այդ թվում՝ ինվազիվ կարցինոմների 30-40 տոկոսը եւ in situ կարցինոմի 90 տոկոսը: Կարցինոմներով հիվանդների 10 տոկոսի մոտ, որոնք ատիպիկ ախտանշաններ ունեն, ուռուցքի նշաններ չեն հայտնաբերվում:

Վերջին տարիներին ավելի հաճախ է օգտագործվում թվային մամոգրաֆիան, որը կրծքագեղձի հետազոտության որակը մեծացնում է ցայտունության եւ կոնտրաստության մակարդակի փոփոխման, հետաքրքրող հատվածի առանձնացման եւ մեծացման, մանր մասերի եւ նրբագույն կառուցվածքների վրա ուշադրության կենտրոնացման հաշվին, պարզելով դրանց տեսանելի հատկությունները: Մամոգրաֆիայի առավելությունները 40 տարեկանից մեծ կանանց համար անվիճարկելի են:

«Էրեբունի» բժշկակական կենտրոնի մամոգրաֆիայի եւ կրծքագեղձի համալիր վիզուալիզացիայի բաժանմունքի ժամանակակից սարքավորումները եւ բժիշկների գրագետ մոտեցումը կանանց թույլ են տալիս ստանալ բարձրմասնագիտական բժշկական օգնություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել