• Latest news

Բնական դեղեր այրոցքի դեմ

29 նոյեմբերի, 2013  17:57

10 ամերիկացիներից  մեկը այրոցքի ախտանշաններ է ունենում ամենաքիչը շաբաթը մեկ անգամ:

Այրոցքը, չբուժելու դեպքում, կարող է ավելի լուրջ հետեւանքների բերել, ինչպիսիք են ստամոքսկերակրափողային ռեֆլյուքսային հիվանդությունը (ՍԿՌՀ):

Այրոցքը կանխարգելելու համար անհրաժեշտ է խուսափել ՝

• Ծխելուց

• Որոշ դեղորայքից եւ սննդային հավելումներից

• Ալկոհոլից

• Ճարպոտ սննդից

• Ցիտրուսներից

• Հավելյալ քաշից

Գոյություն ունեն դեղեր թթվային ռեֆլյուքսը կանխարգելելու եւ ախտանիշները թեթեւացնելու համար: Ահա մի քանի խորհուրդ նրանց համար, ովքեր նախընտրում են բնական միջոցներ.

• Մաստակ.  Սննդից հետո 30 րոպե առանց շաքարի մաստակ ծամեք, դա կօգնի հեռացնել թթուն

• Մատուտակ:  Փորձագետներն ասում են, որ վերջինս բուժիչ հատկություններ ունի, որոնք կարող են արմատապես բուժել ստամոքսը, այլ ոչ թե հանգստացնել ախտանշանները, հաղորդում է Fox News-ը։ Բայց զգույշ եղեք, չափից ավելի օգտագործումը հանգեցնում է կողմնակի ազդեցությունների:

• Սննդի սոդա. Կարելի է կես թեյի գդալ սոդան լուծել ջրի մեջ եւ խմել այն՝ թթուն չեզոքացնելու համար: Բայց դա չի կարելի կանոնավոր անել, այն շատ աղ է պարունակում:

• Կնձնի . հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ ջրին ավելացնելով այս բույսի մի քանի ճաշի գդալ, կարելի է պատել ստամոքսի պատերը եւ պաշտպանել այն:

• Հալվե. Այս բույսը կարող է նվազեցնել ստամոքսի բորբոքումը: Որոշ մասնագետներ կոչ են անում հալվեի հյութ խմել, բայց այս դեպքում պետք է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ այն լուծողական ազդեցություն ունի :

• Մելատոնին: Օգնում է պաշտպանել աղեստամոքսային համակարգը:

Այս կամ այն դեղը ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել