• Latest news

Ճարպակալումն եւ մետաբոլիկ համախտանիշը միայն էսթետիկ խնդիր չեն. մասնագետ

6 փետրվարի, 2017  21:20

Ճարպակալումն եւ մետաբոլիկ համախտանիշը միայն էսթետիկ խնդիր չեն։ Դա լուրջ սպառնալիք է առողջության եւ անգամ կյանքի համար, պնդում է դիետոլոգ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Որովային շրջանում կուտակվող վիսցերալ ճարպը  ուղղակի ճարպ չէ, այլ ակտիվ էնդոկրին «օրգան»։ Այդ ճարպը բիոակտիվ նյութեր է արտադրում, որոնցից շատերն ազդում են մարդու հորմոնալ համակարգի վրա։ Տղամարդկանց համար այդ ճարպը հատկապես վտանգավոր է, քանի որ դրա արտադրած լեպտինը եւ մյուս նյութերը ճնշում են տեստոստերոնի արտադրությունը, որից էլ կախված է տղամարդու սեռական ուժը։ Հենց այդ պատճառով մեծ փորով տղամարդիկ հաճախ հորմոնալ խախտումներ եւ սեռական ֆունկցիաների խանգարումներ են ունենում։

Ճարպակալումն եւ մետաբոլիկ համախտանիշը, ինչպես նշեց մասնագետը, սպառնում են նաեւ մարդու կյանքին, քանի որ բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների, ինսուլտների եւ ինֆարկտների զարգացման ռիսկը։

Մետաբոլիկ համախտանիշը եւ ճարպակալումը 21-րդ դարի պանդեմիա են համարվում։ Դրանց տարածմանը նպաստում է ժամանակակից մարդու ապրելակերպը, որը տենխնիկայի զարգացման պատճառով ավելի պասիվ է դառնում։ Եթե նախկինում մարդը սնունդ հայթայթելու համար ֆիզիկական աշխատանք էր կատարում, թեկուզ խանութ էր գնում, ապա հիմա դա կարելի է պատվիրել ինտերնետով։ Շատ մարդիկ գրեթե չեն շարժվում, իսկ նրանց ուտելիքն ավելի կալորիական է դառնում։ Դրա հետեւանքով նրանք ավելորդ քաշ են կուտակում, ճարպային կուտակումները հավաքվում են որովայնի հատվածում, նյութափոխանակությունը խանգարվում է, առաջանում է շաքարային դիաբետ եւ սրտանոթային համակարգի խնդիրներ։

Վատն այն է, որ շատ մարդիկ այսօր չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է այդ վիճակը։ Ավելին՝ շատերը շարունակում են մեծ փորը բարեկեցության եւ գեղեցկության խորհրդանիշ համարել։ Որոշ հիվանդներ, մասնագետի մոտ գալով, խնդրում են օգնել շտկել առողջական վիճակը, բայց նշում են, որ վախենում են, որ եթե նիհարեն, կկորցնեն փորը, որը, ինչպես կարծում են, գեղեցկացնում է իրենց։

«Մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ մեծ փորը բոլորովին էլ գեղեցիկ չէ, եւ որ այն մատնանշում է ոչ թե բարեկեցություն, այլ բազմաթիվ հիվանդությունների առկայություն։ Տղամարդու դեպքում՝ նաեւ սեռական խնդիրներ»,– նշեց մասնագետը՝ հավելելով, որ զարգացած երկրներում նման կարծրատիպեր չկան, եւ գեղեցիկ է համարվում մարզված մարդը։ «Եթե Դուք դեռեւս մեծ փորը գեղեցիկ բան եք համարում, նայեք Արեւմուտքի  հարուստներին։ Նրանք բոլորը բարեկազմ են, մարզական կառուցվածքով։ Հաջողակ եւ հարուստ մարդիկ Արեւմուտքում քիչ են ուտում, բայց շատ որակյալ սնունդ։  Նրանք սպորտով են զբաղվում, նրանց կյանքում շատ են հաճույքները, որոնք սննդի հետ կապ չունեն»,– ասում է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է