• Latest news

Հետազոտություն. Կանաչ թեյը կարող է օգնել բազմակի միելոմայի ժամանակ

9 փետրվարի, 2017  23:48

Շատերին է հայտնի կանաչ թեյի օգտակարության մասին. կանաչ թեյը, գիտնականների խոսքով, հարուստ է հակաօքսիդանտներով եւ սննդարար նյութերով, նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի ռիսկը եւ նպաստում նիհարելուն։ Այժմ գիտնականները Վաշինգտոնի համալսրանի եւ նրանց գերմանացի գործընկերները պարզել են, որ կանաչ թեյի բաղադրության մեւ մտնող էպիգալոկատեխին-3-գալատ (epigallocatechine-3-gallate) ակտիվ նյութը օգտակար է բազմակի միելոմայով եւ ամիլոիդոզով՝ ողնուղեղի մահացու պատալոգիայով հիվանդների համար։

Ամիլոիդոզը սպիտակուցային նյութափոխանակության խախտում։ Դրա ձեւերից մեկը՝ AL– ամիլոիդոզի ժամանակ արյան պլազմայում գոյանում են իմունոգլոբուլինների թեթեւ շղթաներ։ Դրանք կարող են կուտակվել տարբեր օրգաններում, օրինակ՝ սրտի եւ երիկամների մեջ։

Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես են աշխատում իմունոգլոբուլինների այդ շղթաները։ Նրանց նեւ հետաքրքրում էր, թե այդ շղթաների վրա ինչ ազդեցություն է ունենում էպիգալոկատեխին-3-գալատը։ Դա պարզելու համար գիտնականները վերցրել են ողնուղեղի պատալոգիայով 9 հիվանդների՝  բազմակի միելոմայի եւ ամիլոիդոզի պատճառ հանդիսացած իմունոգլոբուլինների թեթեւ շղթաների նմուշները։ Փորձերի ընթացքում պարզվել է, որ էպիգալոկատեխին–գալատը շղթաները անվնաս վիճակի էր հասցնում։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս հայտնագործությունը կարող է օգնել բազմակի միելոմայով եւ ամիլոիդոզով հիվանդի բուժանը։Այդուհանդերձ, հետազոտությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ նոր հնարավորություններ ընձեռում էպիգալոկատեխին-3-գալատի հետագա ուսումնասիրման համար։

Հետազոտության մասին հաղորդում է Journal of Biological Chemistry ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է