• Latest news

Ծխողներն աղիների քաղցկեղը հաղթահարելու ավելի քիչ հնարավորություն ունեն. հետազոտություն

20 փետրվարի, 2017  13:02

Ծխողներն ավելի հաճախ են մահանում աղիների քաղցկեղից, քան այն մարդիկ, ովքեր ծխելը թողել են կամ ընդհանրապես չեն ծխել: Այս մասին նշված է Alimentary Pharmacology and Therapeutics գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Newcastle University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները՝ Լինդա Շարփի ղեկավարությամբ կոլորեկտալ քաղցկեղով ծխողների ողջ մնալու ուսումնասիրության մինչ օրս ամենախոշոր հետազոտությունն են իրականացրել: Նրանք ուսումնասիրել են հաստ աղիի ուռուցքով 18 հազար հիվանդների տվյալները: Պարզվել է, որ ծխողներն ավելի վաղ են մահացել, քան նման սովորություն չունեցողները: Ծխողների շրջանում  5-ամյա վերապրումը 14 տոկոսով փոքր է եղել: Բացառապես վիրաբուժական բուժում ստացած հիվանդների շրջանում տոկոսային ցուցանիշն ավելի բարձր է՝ ծխող հիվանդները քաղցկեղի հետեւանքով մոտ 1.21 անգամ ավելի հաճախ են մահանում, քան չծխողները:

«Մենք դեռեւս ճշգրիտ չգիտենք, թե ծխելը կոնկրետ ինչպես է ազդում կոլորեկտալ քաղցկեղի  առաջացման հավանականության վրա եւ ինչու է այս հիվանդության դեպքում կանխատեսումները վատացնում: Սակայն փաստ է, որ երկու դեպքում էլ ծխելը մեծ դեր է խաղում»,- ասել է Fox Chase Cancer Center-ի (Ֆիլադելֆիա) բժիշկ Դեւիդ Վայնբերգը, որը հետազոտությանը չի մասնակցել. «Ծխելուց հրաժարվելը, առողջ քաշի պահպանումը, ֆիզիկական պարբերական ծանրաբեռնվածությունը եւ ալկոհոլի չափավոր օգտագործումը զգալիորեն կրճատում են քաղցկեղի տարածված շատ տեսակների, այդ թվում՝ թոքերի եւ աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը»:

Memorial Sloan Kettering Cancer Center-ի (Նյու Յորք) բժիշկ Սիդնի Վինավերը նշել է, որ մարդկանցից շատերը սխալմամբ կարծում են, որ ծխելը կարող է նպաստել միայն թոքերի քաղցկեղի առաջացմանը, սակայն իրականում այս սովորությունը մեծացնում է մեծ թվով ուրիշ հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ այդ հիվանդությունների դեպքում ողջ մնալու հավանականությունը ծխողների շրջանում նկատելիորեն նվազում է:

«Մարդիկ ընդհանրապես սիրում են ամեն ինչ ժխտել, հատկապես երբ խոսքը նրանց համար հաճելի սովորություններին է վերաբերում կամ ապրելու սովորական ձեւը փոխելու անհրաժեշտությանը: Հատկապես այս պատճառով մարդկանց հետ անհրաժեշտ է անընդհատ խոսել կոլորեկտալ քաղցկեղի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, երիկամների, միզապարկի, գլխի եւ պարանոցի քաղցկեղի մասին: Նրանց նաեւ անհրաժեշտ է մշտապես հիշեցնել, որ ծխելը նպաստում է սրտի, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների, ռեֆլուքսի եւ այլ խնդիրների առաջացմանը»,- ասել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել