• Latest news

1920 թվականին չափազանց փոքր քաշով ծնված կինը մահացել է 96 տարեկանում

27 փետրվարի, 2017  12:05

Լյուսիլ Քոնլին Հորնը ծնվել է 1920 թվականին մարմնի ծայրահեղ փոքր զանգվածով՝ ընդամենը 2 ֆունտ (900 գրամից մի փոքր ավելի): Նույնիսկ այսօր նման քաշով նորածինները դժվար են ողջ մնում, իսկ 1920 թվականին նա գործնականում ողջ մնալու ոչ մի հնարավորություն չուներ: Սակայն Լյուսիլը ողջ է մնացել: Փետրվարի 11-ին նա մահացել է 96 տարեկանում:

Լյուսիլի երկվորյակ քույրը մահացել է ծնվելիս, եւ բժիշկները ծնողներին խորհուրդ են տվել չշտապել նրան հուղարկավորել, քանի որ Լյուսիլը նույնպես պետք է ողջ չմնար: Սակայն հայրը դստերը փաթաթել է սրբիչով եւ տարել բժիշկ Մարտին Քունիի մոտ, որը նման երեխաներին պահում էր անհաս նորածինների առաջին ինկուբատորներում:

Այսպիսի ինկուբատորում 5 ամիս անցկացնելուց հետո Լյուսիլ Քոնլինը բավարար քաշ է հավաքել, եւ նրա հայրն ու մայրը կարողացել են փոքրիկին տուն տանել: 19 տարեկանում աղջիկը հանդիպել է Մարտին Քունիի հետ՝ նրան իր շնորհակալությունը հայտնելու:

1950 թվականին վախճանված բժշկին հաջողվել է փրկել իր մոտ բերած 8500 երեխաներից 7500-ին: Այսօր նա համարվում է նեոնատոլոգիայի նախահայրերից մեկը: 1940-ական թվականներից սկսել են ինկուբատորները լայնորեն կիրառել հիվանդանոցներում:

Լյուսիլ Քոնլին Հորնը 2015 թվականին ասել է, որ ինքը հրաշալի կյանքով է ապրել: Ճիշտ է, կյանքի վերջին տարիներին նրա մոտ Ալցհեյմերի հիվանդություն էր սկսվել: Տարեց կնոջը հուղարկավորել են քրոջ աճյունի կողքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել