• Latest news

Համակարգչային մոդելավորման միջոցով գիտնականները իդեալական ցավազրկող են ստեղծել

4 մարտի, 2017  19:48

Բեռլինի Շարիտե (Charité) համալսարանական հիվանդանոցի գիտնականները բոլորովին անսովոր ձեւով ցավազրկող են ստեղծել: Դրա համար նրանք համակարգչային մոդելավորում են օգտագործել, որը թույլ է տալիս օփիոիդային ազդեցության դեղորայք պատրաստել, բայց առանց կողմնակի ազդեցությունների: Այս մասին նշվում է Science ամսագրում:

Համակարգչային սիմուլյացիայի միջոցով գիտնականանները վերլուծել են տարբեր մոլեկուլների փոխազդեցությունը, մշակել են դեղորայքի NFEPP  կոչվող նախատիպը: Ի տարբերություն  նմանատիպ ազդցեությամբ ցավազրկող սովորական միջոցների,  այս դեղամիջոցը չպետք է առաջացնի գիտակցության մթագնում, փսխում, կախվածություն, շնչարգելություն:

Համակարգչային մոդելի հիման վրա դեղորայքը սինթեզվել է, հետո էքսպերիմենտալ թեստավորում է անցել: Դրա համար  նաեւ էլեկտրոնային մոդել է օգտագործվել՝ հաշվի առնելով պրոտոնների կոնցենտրացիան բորբոքումների դեպքում: Ընդ որում պարզվել է, որ ներգործող նյութի պրոտոնավորումը կարեւոր նշանակություն ունի օփիոդային ռեցեպտորների ակտիվացման համար:

Կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը հաջողությամբ ներգործում է բորբոքված հյուսվածքների վրա, իսկ առողջ հյուսվածքները  դրան չեն արձագանքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել