Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, ֆրանսիական Ecole Normale Supérieure-ի, Ինդիանայի համալսարանի(Indiana University) ու Նիժեգորոդի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ հետազոտողներ պարզել են, թե ինչպիսի մեխանիզմներ կարող են աշխատել ալկոհոլային կախման ձեւավորման ժամանակ։ Պարզվում է, որ այն կարող է կապակցված լինել ուղեղում ուրախության հորմոնի՝ դոֆամինի դիսբալանսի հետ։
Դոմանիներգիկ նեյրոնները հետեւյալ կերպ են գործում՝ եթե որեւէ գործողության իրական արդյունքը համապատասխանում է մարդու ակնկալիքներին կամ էլ գերազանցում է դրանք՝ դոֆամինը «պարգեւատրում է» մարդուն դրական զգացմունքներով, խթանելով բավականության կենտրոնը, իսկ եթե արդյունքն ավելի վատն է, քան ակնկալվում է, զգացմունքները բացասական են դառնում։ Այդպես է պահպանվում վարքագծի անհրաժեշտ սխեման, ընդ որում այն ստեղծում են դոմամիներգիկ նեյրոնների աշխատանքի երկու ռեժիմները։ Ռեժիմներից մեկում նեյրոնները որոշում են՝ կարեւոր է արդյոք տեղի ունեցող իրադարձությունը , թե ոչ, ու եթե կարեւոր է ՝ ապա տեղի է ունենում դոֆամինի արտադրություն։ Երկրորդ ռեժիմում նեյրոնները գնահատում են, թե մարդու գործողության վերջնական արդյունքը որքանով է նման ակնկալվածին, ու ապահովում են դրան համաչափ դրական զգացմունքներ։ Ակնկալիքների ու ստացված արդյունքի միջեւ տարբերությունը գիտնականները անվանել են սովորեցնող ազդանշան։
Դոֆամիներգիկ նեյրոնի մոդելի օգնությամբ, որը ստեղծել են Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետազոտողները ՝ Բորիս Գուտկինի ղեկավարությամբ, մասնագետները ցուցադրել են, որ ստացվող ազդանշաններից կախված՝ նեյրոնները կարող են աշխատանքի մի ռեժիմից մյուսին անցնել, ընդ որում ազդում են ոչ միայն ուղիղ ազդանշանները , այլեւ անուղղակիները ՝ արգելակող նեյրոններից։
Փորձերը ցույց են տվել, որ ալկոհոլը կարող է խախտել դոֆամիներգիկ նեյրոնների աշխատանքը՝ անջատելով ռեժիմը, որում ձեւավորվում է սովորեցնող ազդանշանը։ Ընդամենը ալկոհոլի նկատմամբ հակում չունեցող մարդու մոտ մոտ 20 հազար դոֆամիներգիկ նեյրոն ունի, դրանց մի մասը փոխանցում են բինար ազդանշան՝ «կարեւոր է/ կարեւոր չէ», մյուսները՝ սովորեցնող ազդանշան։ Ալկոհոլը խանգարում է վերջինների աշխատանքին ու մարդն արդեն չի կարողանում որոշել՝ ինքն իրեն ճիշտ է պահում, թե ոչ։ Անկախ նրանից, թե ինչպես է մարդու գործողության ակնկալված արդյունքը հարաբերակցվում իրական արդյունքի հետ, ուղեղը հեռարձակում է միայն մեկ բան՝ իրադաձությունը կարեւոր է, անհրաժեշտ է դոֆամինի արտանետում։ Այսպիսով, ալկոհոլի գործածումը կարող է մարդուն մտցնել դրական զգացմունքներով ամրապնդման «փակ շրջան»։ Գիտնականները հայտնել են, որ եթե հաջողվի գտնել տարբեր ռեժիմներում աշխատող նեյրոնների հավասարակշռությունը պահպանելու միջոց, ապա դրա հիմքով գուցեեւ կստեղծվի հաբերցողության դեմ դեղամիջոց։
Հենց դոֆամինը կարող է դառնալ այն բանի պատճառը, որ որոշ մարզիկներ, ավարտելով իրենց կարիերան, ձեռք են բերում կախում ալկոհոլի կամ թմրադեղերի հանդեպ։ Այս մասին պատմել է ավստրալացի լողի մարզիչ Բրայան Սատտոնը։Նա հայտնել է, որ մարզիկների կախման ձեւավորման պատճառնեը կարող են լինել ոչ թե հոգեբանական, այլ կենսաբանական՝ ակտիվ մարզումների ու զանազան մրցումների մասնակցության ժամանակ մարզիկները սովորում են մշտական դրական զգացմունքների ամրապնդմանը, որը ապահովում է դոֆամինը։ Իսկ «կենսաթոշակի անցնելուց» հետո նրանք զգում են այդ ամրապնդման կարիքը ու դիմում են ալկոհոլի կամ թմրադեղերի օգնությանը՝ որպես այն ստանալու ամենահեշտ միջոցների։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day