• Latest news

Խորհուրդներ սիրտը առողջ պահելու համար՝ ավելի հաճախ սեքսով զբաղվեք

6 ապրիլի, 2014  17:37

Սրտային խնդիրներից խուսափելու առնվազն 30 միջոց կա, պնդում են ամերիկացի մասնագետները: Fox News-ի փորձագետներն առաջարկում են բազմաթիվ պարզ, բայց արդյունավետ միջոցներ սրտային առողջությունը պահպանելու համար: Պարտադիր չէ դրանք բոլորը կիրառել գործնականում, սակայն փորձել այնուամենայնիվ կարելի է:

Ավելի հաճախ սեքսով զբաղվեք

Տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում ամիսը մեկ անգամ եւ նույնիսկ ավելի քիչ, 45%-ով ավելի են ենթակա սրտային հիվանդությունների, քան տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 2-3 անգամ, ասվում է American Journal of Cardiology ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները կարծում են, որ սեքսը կարող է պաշտպանել սրտանոթային համակարգն այնպես, ինչպես հեշտացված մարզումները:

Կերեք հունական ընկույզներ

Բոլոր ընկույզներից հունականներն ամենաշատն են պարունակում ալֆա լինինոլենաթթու՝ օմեգա-3 ճարպեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ, ասում է Քալիֆորնիայի Օրինջի Dick Butkus սրտանոթային սկրինինգի կենտրոնի բժշկական տնօրեն Լարրի Սանտորան:

Չափեք անոթազարկը

Նախքան առավոտյան անկողնուց վեր կենալը չափեք անոթազարկը: Գրանցեք րոպեում զարկերի  թիվը, ասում է կրծքա-սրտային վիրաբույժ Պյեր Թեոդորը: Առողջ մարդկանց մոտ սրտի զարկերի թիվը րոպեում պետք է 70-ից քիչ լինի: Եթե ձեր արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի, կայուն բարձր են, զանգահարեք բժշկին:

Խուսափեք աղտոտված օդից

Վաշինգթոնի համալսարանի հետազոտողներն ասում են, որ աղտոտված օդի մասնիկները կարող են կարծրացնել ձեր քներակի պատերը, ինչը կարող է սրտային նոպայի պատճառ դառնալ:

Ձեր սննդակարգ լոբազգիներ ավելացրեք

Փորձեք փոխարինել կարտոֆիլը լոբազգիներով: Մարդիկ, ովքեր կերել են օրական 1 բաժակ բջջանյութով հարուստ ոսպ, լոբի կամ սիսեռ, իջեցրել են սիստոլիկ զարկերակային ճնշումը 4մմ/սս –ով 3 ամիս հետո՝ ըստ Archives of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության տվյալների: Ավելացրեք աղցաններին սեւ լոբի, ոսպը պատրաստեք քարիի հետ, ոլոռի հավելյալ բաժինը՝ չիլիի հետ:

Վերահսկեք ձեր ճնշումը

Նույնիսկ 4-շաբաթյա մարզումները կարող են իջեցնել ճնշումը 10%-ով, ասվում է Hipertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ձեր սննդակարգին ձու ավելացրեք

Մի մտածեք այն մասին, որ ձուն նպաստում է վատ՝ LDL խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Բրազիլիայի գիտնականները հաստատել են, որ ձուն լավ է ազդում պսակաձեւ զարկերակների վրա: Ձվի դեղնուցը հարուստ է E, B12 վիտամիններով եւ ֆոլաթթվով: Ուղղակի օրական 4 ձվից ավել մի կերեք, որպեսզի ավելորդ կալորիաներ չստանաք:

Հաճախ խորը ներշնչեք

Կանգ առեք եւ խորը, դանդաղ շունչ քաշեք: Իսկ ավելի լավ է 6 ներշնչում 30 վայրկյանի ընթացքում: Դա կիջեցնի ձեր ճնշումը 4մմ/սս-ով, ցույց է տվել Hipertension ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը:

Ընդդեմ գրիպի պատվաստում կատարեք

Գրիպի պատվաստանյութը գրեթե կրկնակի իջեցնում է սրտային նոպաների վտանգը, ասվում է Heart ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Քնեք բավարար չափով

Այն մարդկանց մոտ, ովքեր բավարար չեն քնում, սրտային նոպայի վտանգը 45%-ով բարձր է, ասում են հետազոտողները Նորվեգիայից: Վարժություների 30 րոպեն շաբաթական 3 անգամ, կարող են բարելավել ձեր քունը:

Մի քնեք շատ երկար

Համաձայն Sleep ամսագրում հրապարակված հետազոտության՝ 10 ժամից ավել քնող մարդիկ ունեն սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ:

Խուսափեք տրանս-ճարպերից

Կոլումբիական համալսարանի գիտնականներն ասում են, որ կարելի է ՑԽԼՊ-ի (սրտային ռիսկի մարկեր) քանակը զգալիորեն նվազեցնել՝ օգտագործած տրանս-ճարպերի քանակը տարեկան ընդհամենը 1%-ով քչացնելով:

Օգտագործեք կալիումով հարուստ մթերքներ

Գիտնականները հայտնաբերել են, որ օրական 1000 մգ կալիում օգտագործելով կարելի է զգալիորեն իջեցնել սիստոլիկ ճնշումը: Բանանը պարունակում է մոտ 420 մգ կալիում, ինչպես նաեւ այն շատ է քաղցր կարտոֆիլի մեջ:

Զբոսնեք արեւի տակ

Շոտլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ 20 րոպեանոց զբոսանքն արեւի տակ նպաստում է օրգանիզմի կողմից ազոտի օքսիդի արտազատմանը, որն իջեցնում է արյան ճնշումը: Նախքան այդ խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ:

Փորձեք բուժում լռությամբ

Ավտոմոբիլային աղմուկի ամեն 10 դեցիբելի հետ միասին սրտային նոպայի վտանգն ավելանում է 12%-ով, ասում են դանիացի հետազոտողները: Երեկոյան ժամերին ավելի լավ է օգտագործել հատուկ խցաններ ականջների համար:

Պահեք շուն

Շների տերերի մոտ սրտային նոպաների վտանգը շատ ավելի քիչ է, ասվում է Circulation ամսագրում տպագրված հետազոտության մեջ: Դեռեւս պատրաստ չե՞ք: Զբոսնեք ընկերոջ շան հետ, ասում է Քլիվլենդի կլինիկայի սրտաբան Ռիչարդ Կրասուսկին:

Նախաճաշերը բաց մի թողեք

Հարվարդի համալասարանի գիտնականները հաստատել են, որ չնախաճաշող տղամարդիկ 27%-ով ավելի են ենթակա սրտի իշեմիկ հիվանդության վտանգի, հնարավոր է՝ արյան շաքարի մակարդակի տատանումների եւ տրիգլիցերիդների ավելի բարձր մակարդակի պատճառով:

Խուսափեք  էներգետիկ ըմպելիքներից

Pacific համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կոֆեինի բարձր պարունակությամբ այս ըմպելիքները կարող են նույնիսկ ամենաառողջ տղամարդկանց ճնշումը բարձրացնել: Ավելի լավ է սուրճ խմել:

Կաթ խմեք

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար յուղազրկված կաթ են խմում, վատ LDL խոլեստերինի մակարդակը հազվադեպ է նորմայի սահմաններից անցնում: Կաթում պարունակվող կալցիումն օգնում է դուրս բերել կղանքային ճարպի արտազատումները, ասում են գիտնականները:

Հաճախեք կարաոկե բար

Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ երգող մարդկանց մոտ սրտի ռիթմը հիմնականում նորմայի սահմաններում է:

Ուտելիքի մեջ համեմունքներ ավելացրեք

Երկու թեյի գդալ դարչինն ուտելիքի հետ կօգնի կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարակը, ասվում է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրվում տպագրված հետազոտության մեջ:

Գտեք ձեր երկրորդ կեսին

Ֆինն գիտնականները հայտնաբերել են, որ մենության մեջ գտնվող տղամարդկանց մոտ սրտային նոպաների վտանգը 168 %-ով բարձր է: Այդ իսկ պատճառով շփվեք, գտեք ձեր երկրորդ կեսին, գրանցվեք ծանոթյունների ակումբում:

Աղցաններին մայոնեզ մի ավելացրեք

Ավելի լավ է աղցաններին ավելացնել զեյթունի ձեթ, քացախ կամ լիմոնի հյութ:

Կերեք շատ կաղամբ

Հարվարդի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 1,5 չափաբաժին կաղամբ օգտագործող տղամարդիկ իջեցրել են սրտանոթային հիվանդությունների վտանգը 12 %-ով:

Եղեք լավատես

Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ դրական մտածելակերպը կիսով չափ կրճատում է սրտային հիվանդությունների վտանգը:

Կերեք գունավոր բանջարեղեն

Ֆինն հետազոտողները հայտնաբերել են, որ արյան մեջ բետա-կարոտինի ամենացածր մակարդակով տղամարդիկ մոտ 3 անգամ ավելի շատ հավանականություն են ունեցել կանգային սրտային անբավարարություն ձեռք բերելու, քան այն տղամարդիկ ում մոտ բետա-կարոտինի մակարդակն արյան մեջ բարձր է եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել