• Latest news

Թեյն օգնում է ծերունական սակավամտությունից. հետազոտություն

18 մարտի, 2017  13:32

Կանանց համար առանձնապես օգտակար է օրական գոնե մեկ գավաթ սեւ կամ կանաչ թեյ ըմպելը, նաեւ նրանց համար, որոնց շրջանում մեծ է Ալցհեյմերի հիվանդության գենետիկ հավանականությունը: Նման եզրակացության են եկել Սինգապուրից հետազոտողները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition, Health & Aging ամսագրում:

Հեղինակները վերլուծել են Չինաստանի 55 տարեկանից մեծ գրեթե հազար բնակիչների տվյալները: Այս մարդկանց կենսակերպի, սնվելու, մասնավորապես՝ թեյի օգտագործման, առողջական վիճակի մասին տվյալները հավաքվել են 7 տարի շարունակ: Դրանից բացի, յուրաքանչյուր 2 տարին մեկ նրանք մտավոր (ճանաչողական) ունակությունների ստանդարտ թեստեր են անցել:

Պարզվել է, որ թեյի երկրպագուների շրջանում ծերության տարիներին մտավոր ընդունակությունների անկման հավանականությունը 50 տոկոսով նվազել է՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք ընդհանրապես թեյ չեն խմել: Ըստ որում՝ այս էֆեկտն ավելի ընդգծված է կանանց շրջանում: Իսկ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ հակվածությունը որոշող APOE e4 գենը կրողների շրջանում ծերության տարիներին թեյը մտավոր խանգարումների հավանականությունը նվազեցնում է 86 տոկոսով:

Գիտնականները նաեւ պարզել են, որ գլխուղեղի համար օգտակար են թեյի գոյություն ունեցող բոլոր տեսակները՝ սեւ, կանաչ, ուլուն եւ այլն:

Հետազոտության առաջատար հեղինակ, Սինգապուրի ազգային համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակից Ֆեն Լեյը պարզաբանել է, որ թեյի տերեւներում պարունակվող բիոակտիվ նյութերը՝ կատեխինները, տեաֆլավինները, տեառուբիգենները եւ L-տեանինը հակաբորբոքային, հակաօքսիդանտային եւ այլ հատկություններ ունեն, որոնք ուղեղը պաշտպանում են անոթների վնասվածքներից եւ նեյրոնների քայքայումից:

Լեյը, սակայն, նշել է, որ մինչեւ վերջ պարզված չէ ուղեղի վրա թեյի բարերար ազդեցության հիմքում ընկած կենսաբանական մեխանիզմը, որը պարզելու համար հետագա հետազոտություններ են պահանջվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել