• Latest news

Առաջին օգնություն շնչուղիների խցանման դեպքում. ի՞նչ է պետք իմանալ (տեսանյութ)

18 ապրիլի, 2017  19:17

Առավել հաճախ մանկահասակ երեխաների մոտ է շնչուղիների խցանում առաջանում, սակայն դա կարող է տեղի ունենալ նաեւ մեծահասակների հետ. օրինակ՝ կարելի է շնչահեղձ լինել ուտելով խոսելիս կամ հաբը կլլելիս: Նման դեպքերում անհրաժեշտ է արագ եւ վճռական գործել, քանի որ ճիշտ եւ ժամանակին ցուցաբերված օգնությունից կարող է կախված լինել մարդու կյանքը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ Հովհաննես Թումանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրին եւ ցույց տվեցին, թե երեխաների եւ մեծահասակների մոտ շնչուղիների խցանման դեպքում ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ:

  • Եթե շնչուղիների խցանումը գրանցվել է կրծքի երեխայի մոտ, անհրաժեշտ է չաշխատող ձեռքի արմունկի հատվածում նրան թեքել դեմքով ներքեւ դիրքով՝ այնպես, որ նա գլուխը կրծքավանդակից ցածր լինի: Մյուս ձեռքի ափի փափուկ մասով մի քանի հարվածեք թիակների միջեւ: Դա կօգնի երեխայի թոքերից օդը հանելուն, իսկ օդի հետ կարող է դուրս գալ նաեւ շնչուղիները փակած առարկան:
  • Եթե մեծահասակն է խեղդվել, օգտագործեք Հայմլիխի մեթոդը՝ կանգնեք տուժողի հետեւում, նրան ձեռքերով բռնեք: Ձեռքերը շղթայեք բռունցքած՝ մի դաստակը մյուսից վերեւ պահելով: Բռունցքը բթամատի կողմից դրեք գոտկատեղի եւ կողերի ստորին ծայրի հատվածում: Սեղմեք ձեռքերը իրանին եւ մի քանի անգամ կտրուկ սեղմեք վեր:
  • Եթե ինքներդ եք խեղդվել, եւ ոչ մի տեղից օգնություն սպասել չեք կարող, անհրաժեշտ է փորձել հազալով կոկորդը մաքրել կամ փորով սեղմվել (այն նույն տեղով, որտեղ պետք է սեղմել Հայմլիխի մեթոդի ժամանակ) աթոռի թիկնակին կամ ցանկացած ոչ սուր իրի՝ նմանակելով Հայմլիխի մեթոդը:
  • Եթե այս բոլոր գործողություններն արդյունավետ չեն, կարելի է անցնել սիրտ-թոքային վերակենդանացման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել