• Latest news

Երեւանում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո)

3 մայիսի, 2017  11:07

Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը մոտ 4:00-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա:

NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ երեխաներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ եւ Արա: Նրանք ծնվել են Կարապետյանների ընտանիքում, որոնք բնակվում են Մեծամորում:

Մեր տեղեկություններով՝ երեխաներին տեղավորել են մի քանի հիվանդանոցներում. երեխաներից մեկը Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում է, երկրորդը՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, երրորդը՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում, մյուս երկուսը մնացել են «Էրեբունի» ԲԿ-ում:

Նրանց վիճակի մասին առայժմ միայն հայտնի է, որ ամենափոքրիկ երեխայի քաշը մոտ 600 գրամ է: Մյուսները կշռում են 700-ից մինչեւ 950 գրամ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll