• Latest news

Հնգյակի երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ. բժիշկներ

13 մայիսի, 2017  15:00

Երեւանում 10 օր առաջ ծնված հնգյակի երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին մասնագետները, որոնք երեւանյան հիվանդանոցներում երեխաներին խնամում են:

Աննայի եւ Ռոզայի վիճակը, որոնք ներկայումս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ու Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունքներում են, դեռեւս կայուն ծանր է: Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը մեզ հայտնեց, որ երկու աղջիներն այժմ ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխության, սակայն նրանք շարունակում են թթվածին ստանալ CPAP թերապիայի միջոցով:

Արա անվանակոչված տղայի վիճակը, որը գտնվում է «Մուրացան» մանկական հիվանդանոցում, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նրա վիճակի մեջ դեռեւս ոչ մի դրական փոփոխություն չկա, եւ նա դեռեւս միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ծնվել է մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մասնագետների խոսքով՝ ծնվելիս հնգյակի զարգացումն իրականում համապատասխանել է ոչ թե 28-շաբաթական հղիությանը, այլ 24-26-շաբաթական, քանի որ բազմապտուղ հղիության դեպքում երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան միապտուղի դեպքում:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի աղջիկներից մեկը, որը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել