121 մարդ Երեւանում ՄԻԱՎ-ի հետազոտություն անցավ՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով ակցիայի շրջանակում: Ակցիային մասնակցած մարդկանցից ոչ ոքի մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին ակցիայի կազմակերպիչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչները:
Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում բժիշկների օգնությամբ անցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատվություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաեւ ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարեւոր է սեփական առողջությունը պահպանելու եւ վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Նշենք, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը, բուժումը, դեղերի տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ: Սակայն 2021 թ.-ից Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորումը կդադարեցվի և նույն նշված ծառայությունները ամբողջությամբ պետք է իրականացվի ՀՀ բյուջեի հաշվին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր