• Latest news

Երեւանում 121 մարդ ՄԻԱՎ-ի հետազոտություն անցավ

23 մայիսի, 2017  18:03

121 մարդ Երեւանում ՄԻԱՎ-ի հետազոտություն անցավ՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով ակցիայի շրջանակում: Ակցիային մասնակցած մարդկանցից ոչ ոքի մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին ակցիայի կազմակերպիչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչները:

Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաեւ ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարեւոր է սեփական առողջությունը պահպանելու եւ վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:

Նշենք, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը, բուժումը, դեղերի տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ: Սակայն 2021 թ.-ից Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորումը կդադարեցվի և նույն նշված ծառայությունները ամբողջությամբ պետք է իրականացվի ՀՀ բյուջեի հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել