• Latest news

Ամերիկացիները հայտարարել են սուպեր հակաբիոտիկ ստեղծելու մասին

31 մայիսի, 2017  14:24

Ամերիկացի գիտնականները վանկոմիցին հակաբիոտիկի տարատեսակ են ստեղծել, որն ունակ է պայքարել սուպերբակտերիաների դեմ. օրգանիզմների, որոնք չեն ենթարկվում բուժման ավանդական մեթոդներին: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Գիտնականները նշում են, որ այդ հակաբիոտիկը բժիշկները նշանակում են արդեն 60 տարի, բայց բակտերիաները նրա նկատմամբ դիմակայելու ունակություն ձեռք են բերել միայն հիմա: Այն քանդում է բակտերիաների բջիջների պատերը, փոխում է բակտերիայի բջջային մեմբրանի թափանցելիությունն ու ՌՆԹ-ի սինթեզը: Վանկոմիցինի նոր տարբերակը մանրէի վրա ազդում է երեք անկախ մեխանիզմներով, ինչի պատճառով բակտերիաները չեն հասցնում պաշտպանվել նրանից: Եթե անգամ նրանք կարողանան պաշտպանություն ստեղծել նման մեխանիզմներից մեկի համար, միեւնույն է, կոչնչանան մյուս երկուսի գործունեությունից, ասում է Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի (TSRI) քիմիկոս Դեյլ Բոուջերը: Նրա խոսքով՝ մոդիֆիկացված դեղորայքի նույն չափաբաժինն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան նախկինը:

Գիտնականներն արդեն դեղամիջոցը փորձարկել են էնտերոկոկերի վրա, ընդ որում՝ վանկոմիցինի նոր տարբերակը ոչնչացրել է անգամ այն բակտերիաները, որոնք դիմակայություն էին դրսեւորում հակաբիոտիկների նկատմամբ: Հետագայում գիտնականները մտադիր են օպտիմալացնել վանկոմիցինի ստացման պրոցեսը, քանի որ ներկայում դեղամիջոցի սինթեզը 30 փուլ է անցնում: Բայց սա խնդրի դյուրին մասն է՝ մոլեկուլի նախագծման առաջնահերթ խնդրի հետ համեմատ, ասում է Բոուջերը:

Հակաբիոտիկի այս կատարելագործված «տարբերակի» հիմնական խնդիրը դեռեւս մնում է նրա արտադրության բարդությունը. այն ներառում է 30 տարբեր փուլ եւ բավական բարդ ռեակցիաներ: Այնպես որ՝ մասնագետներն ապագայում պետք է մոդիֆիկացված վանկոմիցինի սինթեզման ավելի արդյունավետ միջոց մշակեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է