• Latest news

Հայտնաբերվել է սուրճի հաճախակի գործածման անսպասելի օգտակարությունը

31 մայիսի, 2017  23:37

Սուրճի հաճախակի գործածումը նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը, հայտնում է Medicalxpress-ը, վկայակոչելով Սաութհեմփթոնի ու Էդինբուրգի համալսարանների հետազոտողներին։

Նոր հետազոտությանը ավելի քան երկու միլիոն մարդ է մասնակցել։ Նրանց բաժանել են ըստ օրվա ընթացքում խմած սուրճի քանակի՝ մեկ բաժակից մինչեւ հինգ բաժակ։

Ըստ գիտնականների՝ մեկ բաժակ սուրճի գործածումը 20 տոկոսով է նվազեցնում ուռուցքաբանության զարգացումը, 2 բաժակը՝ 35 տոկոսով։ Իսկ օրական 5 բաժակ սուրճը կրկնակի է նվազեցնում հեպատոցելյուլյար կարցինոմայի առաջացման հավանականությունը։ Նաեւ հայտնաբերվել է, որ կոֆեին չպարունակող սուրճը նույնպես խոչընդոտում է ուռուցքի առաջացմանը, բայց ավելի քիչ չափով։

«Մենք չենք առաջարկում բոլորին օրական մինչեւ 5 բաժակ սուրճ խմել։ Այդքան կատեգորիկ ռեկոմենդացիայի համար լրացուցիչ հետազոտություններ են պետք։ Չէ՞ որ կան մարդկանց խմբեր, որոնք պետք է զգուշավոր լինեն այդ ըմպելիքի գործածման հարցում։ Օրինակ հղի կանայք»,- ասում է բժիշկ Օլիվեր Քենեդին Սաութհեմփթոնի համալսարանից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել