• Latest news

Քնաբեր հաբերը իրենց վնասակարությամբ չեն զիջում օրական մեկ տուփ ծխախոտին

4 հունիսի, 2017  20:32

Քնաբեր հաբերի գործածումը առողջ մարդու համար կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան օրական մեկ տուփ ծխախոտ ծխելու սովորությունը։ Գիտնականները անքնությամբ տառապողներին խորհուրդ են տալիս ֆիզիկական ակտիվություն, որը հանգեցնում է ցանկալի հոգնածության ու քնկոտության՝ առանց դեղերի վտանգավոր կողմակի էֆեկտների։

Բազմաթիվ հետազոտություններ հանգում են այն եզրակացության, որ քնաբեր հաբերը ունեն սարսափելի կողմնակի էֆեկտներ։ Արիզոնայի համալսարան գիտնականները ենթադրում են, որ անքնության դեմ պայքարելո համար մարդկանց ֆիզիկական ծանրաբեռնվածություններ են պետք։

Ֆիզիկական ակտիվությունը առաջացնում է ցանկալի հոգնածություն ու քնկոտություն, օգնելով բնական ճանապարհով, առանց դեղերի օգնության քնով անցնելուն։ Ապացուցվել է, որ քնաբերները առաջացնում են ինֆեկցիաներ, նպաստում ծերունական տկարամտությանը, էլ չասենք , որ ընդամենը մի քանի շաբաթ գործածումից հետո դրանք առհասարակ կորցնում են իրենց ներգործությունը։

Քնաբեր հաբերի հին տարատեսակները՝ դիազեպամի նման, վերջին տարիներին այլեւս պահանջված չեն, հիմա նորաձեւ են դարձել այսպես կոչված Z- դեղամիջոցները, որոնք համարվում է, որ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեն։ Բացի դրանից աճում է քնի հորմոն՝ մելատոնին պարունակող դեղամիջոցների պահանջարկը։ Սակայն նման դեղամիջոցները առաջացնում են մշուշոտ գիտակցություն, դանդաղ արձագանք ու հավասարակշռության խանգարում, ինչը բարձրացնում է ընկելու ու կոտրվածքներ ստանալու հավանականությունը։ Բացի դրանից չինացի գիտնականները 2014-ին ապացուցել են որ Z- դեղամիջոցները 50 տոկոսով ավելացնում են ինֆարկտի հավանականությունը, իսկ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները 2015-ին հայտնաբերել են կապ տվյալ դեղամիջոցների գործածման ու ծերունական թուլամտության զարգացման միջեւ ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է