• Latest news

Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը

7 ապրիլի, 2014  19:57

Ձմերուկը գեր մարդկանց մոտ իջեցնում է արյան ճնշումը եւ քչացնում սրտային նոպայի առաջացման վտանգը: Այն զգալիորեն իջեցնում է հավելյալ քաշով մարդկանց ճնշումը, նույնիսկ երբ նրանք ենթարկվում են ցրտի ազդեցությանը, հայտնաբերել են հետազոտողները:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, շատերը սրտային նոպայից մահանում են ցրտի պայմաններում, քանի որ ցրտից առաջացած սթրեսը բերում է ճնշման կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով սիրտն ավելի ուժեղ է սկսում աշխատել՝ բերելով ինսուլտների եւ ինֆարկտների առաջացման վտանգի:

Hipertension ամերիկյան ամսագրում հրապարակված հետազոտությունը հայտնաբերել է, որ ձմերուկն օգտակար է սրտի համար, եւ ցրտի պայմաններում կարող է իջեցնել սրտային խնդիրների վտանգը:

«Ձմերուկի հանուկի օգտագործելուց հետո ճնշումն աորտայի եւ սրտի վրա իջնում է»,- հայտարարում է Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր Արթուրո Ֆիգերոան:

Հետազոտությանը մասնակցել են ճարպակալումով եւ բարձր զարկերակային ճնշումով տառապող միջին տարիքի 13 տղամարդիկ եւ կանայք՝ 12 շաբաթների ընթացքում:

Մասնակիցներին խնդրել են ձեռքերը սառը ջրի մեջ ընկղմել՝ ցուրտ պայմանները կրկնօրինակելու նպատակով, իսկ հետազոտողները չափել են նրանց ճնշումը:

Այնուհետեւ ամեն օր մասնակիցների կեսը օգտագործել է ձմերուկի հանուկ՝ օրական 4 գրամ L-ցիտրուլին եւ 2 գրամ L-արգինին: Մյուս կեսը ստացել է պլացեբո, եւ 6 շաբաթ անց մասնակիցները տեղերով փոխվել են:

Պարզվել է, որ ձմերուկը իջեցնում է զարկերակային ճնշումը եւ քչացնում սրտային սթրեսը՝ նույնիսկ ցրտի պայմաններում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել