• Latest news

Ի՞նչ պետք է իմանալ սեւ կարիճի խայթոցի մասին

12 հունիսի, 2017  13:23

Հայաստանում հանդիպող կարիճներից թունավոր եւ մարդու համար վտանգավոր են միայն սեւ կարիճները։ Ի՞նչ պետք է իմանալ նրանց խայթոցի մասին եւ ի՞նչ պետք է անել, եթե ձեզ խայթել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

Թունաբանը նշեց, որ սեւ կարիճի խայթոցից տուժածին պետք է հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխել։ Ի տարբերություն օձի խայթոցի՝ այս պարագայում տուժածին պետք չէ առաջին օգնություն ցույց տալ։ Անիմաստ է դուրս քաշել թույնը կամ անշարժացնել վերջույթները, քանի որ կարիճի թույնը չի գործում այնպես, ինչպես օձինը։ Այն միանգամից ազդում է մարդու նյարդային համակարգի վրա։ Անօգուտ է նաեւ կտրվածքներ անելն ու վերքն այրելը. դա կարող է միայն վնասել տուժածին։ Մասնագետն ընդգծեց, որ այդ ամենի փոխարեն ավելի լավ է դիմել մասնագիտական օգնության։

Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում կարիճների խայթոցի դեմ հակաթույն չկա։ Այդ պատճառով հիվանդանոցում տուժածին ախտանշական բուժում են առաջարկում, որը շատ օգտակար է, եթե մարդը ժամանակին է դիմում օգնության։

Թունաբանի խոսքով՝ մյուս կարիճների խայթոցները լուրջ վտանգ չեն ներկայացնում։ Դրանց հետեւանքով մարդու մոտ ալերգիկ արձագանք կարող է առաջանալ, սակայն նման խայթոցները սովորաբար կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում (եթե լուրջ ալերգիա չկա)։

Նշենք, որ այս տարի Հայաստանում սեւ կարիճի խայթոցի դեպք չի գրանցվել։ Սակայն անցյալ տարի նման 13 միջադեպ է գրանցվել, որից մեկը՝ մահացու է եղել։ Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ կարիճների խայթոցներ հաճախ գրանցվում են Էջմիածնում եւ Արմավիրում, ինչպես նաեւ Աշտարակում ու Արտաշատում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել