• Latest news

Աշխարհում 2.2 միլիարդ մարդ ավելորդ քաշ ունի

13 հունիսի, 2017  19:23

Աշխարհում գրեթե 2.2 միլիարդ մեծահասակներ եւ երեխաներ տառապում են ավելորդ քաշի կամ ճարպակալման հետ կապված առողջական խնդիրներով: Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը տառապում է քաշի խնդիրներով, ըստ որում՝ նրանցից 10 տոկոսը ճարպակալմամբ տառապող մարդիկ են: Այսպիսին են New England Journal of Medicine-ում հրապարակված նոր հետազոտության տվյալները:

Մարդիկ ավելորդ քաշով տառապող են համավում, եթե նրանց մարմնի զանգվածի ինդեքսը գտնվում է 25-ից մինչեւ 29-ի միջակայքում, իսկ ճարպակալմամբ տառապող՝ երբ այս ինդեքսը կազմում է 30 կամ ավելի:

Աշխարհի առավել խիտ բնակեցված 20 երկրների թվում երեխաների եւ երիտասարդների շարքում ճարպակալման ամենաբարձր մակարդակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ երկտասարդ բնակչության գրեթե 13 տոկոսը:

Եգիպտոսն, իր հերթին, գլխավորել է այն երկրների ցուցակը, որտեղ ճարպակալմամբ տառապող մեծահասակների թիվն ամենամեծն է՝ 35 տոկոս: Երկրորդ տեղում Չինաստանն է: Ըստ մեծահասակ բնակչության՝ ԱՄՆ-ը զբաղեցրել է 3-րդ տեղը. այստեղ ապրում է ճարպակալմամբ տառապող 79,4 միլիոն մարդ: Ճարպակալման ամենացածր ցուցանիշները գրանցվել են Բանգլադեշում եւ Վիետնամում՝ բնակչության ընդամենը 1 տոկոսը:

Վերլուծությունն ընդգրկել է 195 երկիր: Հետազոտվել են 1980-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածի տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll