• Latest news

«Пусть говорят» հաղորդաշարի՝ դեմքի արատով հերոսուհին պլաստիկ վիրահատության ժամանակ մահացել է

15 հունիսի, 2017  10:43

Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկում պլաստիկ վիրահատության ժամանակ հիվանդը՝ Ռոստովի մարզից 17-ամյա Եկատերինա Բ.-ն, մահացել է: Նա Գոլդենխարի սինդրոմ ուներ՝ դեմքի լուրջ ձեւախեղմամբ: Մայրը երեխայից հրաժարվել էր դեռ ծննդատանը, հաղորդում է REN TV-ն:

Բժիշկներն ասել են, որ աղջկա՝ ողջ մնալու հավանականությունը քիչ է: Կատյային մանկատուն են ուղարկել, որտեղ նա ապրել է 17 տարի: 10 տարի անց դաստիարակներն օգնել են գտնել աղջկա մորը: Կինը սկսել է ժամանակ առ ժամանակ այցելել դստերը:

Կատյային հրավիրել են մասնակցել «Пусть говорят» հեռուստաշոուին, ինչի արդյունքում էլ աղջիկը հայտնի է դարձել: Մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վիրաբույժն առաջարկել է օգնել Կատյային: Մայիսին նրան հիվանդանոց են տեղափոխել: Բազմաթիվ վիրահատություններից հետո Կատյան վիրահատական սեղանին մահացել է:

Շոուին ներկա աղջկա մայրը հայտարարել էր, որ նրան ընտանիք կընդունի միայն պլաստիկ վիրահատությունից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll