• Latest news

Իմպլանտատներ նիհարելու համար

8 ապրիլի, 2014  14:30

Երկար տարիներ գիտնականներն աշխատում են նիհարելու քիմիական բանաձեւը գտնել կամ հաբեր ստեղծել՝ ձգտելով բացահայտել օրգանիզմի՝ ախորժակը կարգավորելու գաղտնիքը եւ ճարպերն այրելու հատկությունը: Որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Սակայն Շվեյցարիայում հետազոտողները նոր մոտեցում են ցուցաբերել՝ ստեղծել են ոչ թե հաբ, այլ իմպլանտատ, որը կառավարում է քաղցի զգացումը եւ ուտելու ցանկությունը, հաղորդում է Fox News-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում աճել է ճարպակալումով տառապող մարդկանց թիվը, եւ երկրագնդի բնակչության կեսից ավելին հավելյալ քաշ ունի: Այդ իսկ պատճառով առաջատարներ մասնագետների համար առաջնահերթ է դարձել ընդդեմ ճարպակալման դեղամիջոցի ստեղծումը:

Պրոֆեսոր Մարտին Ֆուսսենեգերը եւ իր թիմը՝ Շվեյցարիայի Բազելի ինժեներիայի եւ բիոհամակարգերի բաժանմունքից, ստեղծել են իմպլանտատ մարդկային գենի բաղադրիչներից, որը կառավարում է արյան մեջ շրջանառող ճարպերի մակարդակը եւ ուղեղին ազդակ է ուղարկում, երբ մարդը կուշտ եւ հագեցած է:

Հետազոտողները ներդրել են սարքավորումը մարդկային բջիջների մեջ, որոնք տեղադրել են շատ փոքր պատիճների մեջ, որոնք իրենց հերթին պատվաստել են ճարպակալումից տառապող մկներին: Մկներին յուղալի սնունդով են կերակրել եւ հետեւել նրանց: Հետազոտողները հայտնաբերել են, որ իմպլանտատները հաջողությամբ գրանցել են ճարպի հավելյալ քանակներն արյան մեջ, մկները դադարել են ուտել եւ սկսել են նիհարել: Երբ ճարպերի մակարդակը հասել է բնականոնի, սարքը դադարել է հագեցման վերաբերյալ ազդակ ուղարկել, եւ մկները վերսկսել են սնման նորմալ ռեժիմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել