• Latest news

Պարացետամոլը մոր արգանդում տղաների զարգացումը խախտում է

22 հունիսի, 2017  19:43

Հղիության ժամանակ պարացետամոլի ընդունումը կարող է խախտել սաղմի գեների եւ սպիտակուցների աշխատանքը, որոնք կապված են տղամարդկային հորմոնների զարգացման հետ, նշված է դանիացի կենսաբանների հոդվածում, որը հրապարակվել է Reproduction ամսագրում:

«Անձամբ ինձ թվում է, որ բոլոր մարդիկ պետք է մտածեն այս կամ այն հաբն ընդունելուց առաջ: Այսօր մենք մշտապես պարացետամոլ ենք ընդունում եւ մոռանում, որ այն, ինչպես մնացյալ բոլոր դեղերը, կողմնակի էֆեկտներ ունի: Մյուս կողմից` եթե հիվանդ եք, ապա, իհարկե, պետք է բուժմանը համապատասխանոր դեղամիջոցներ ընդունել: Ամեն դեպքում, մոր հիվանդ օրգանիզմը սաղմին ավելի շատ վնաս է պատճառում, քան պարացետամոլը»,- հայտարարել է Կոպենհագենի համալսարանից (Դանիա) Դեւիդ Քրիսթենսենը:

Քրիսթենսենը եւ նրա գործընկերները հետեւել են մկների աճին եւ վարքին, որոնց մայրերը պարացետամոլի ոչ մեծ չափաքանակներ են ընդունել: Գիտնականները փորձն անցկացրել են այն պարզ պատճառով, որ պարացետամոլը եւ ջերմություն իջեցնող շատ այլ դեղամիջոցներն արգելափակում են ցիկլոօքսիգենազ-2 (ՑՕԳ-2) ֆերմենտի աշխատանքը, որը հասուն օրգանիզմում եւ սաղմում տարբեր դերակատարում ունի: Արդեն ծնված մարդկանց մարմնում այս նյութը պատասխանատու է բորբոքային ռեակցիաների եւ իմունիտետի ակտիվացման համար, իսկ սաղմում այն տեստոստերոնին օգնում է ազդել «տղամարդկային» հյուսվածքների զարգացման վրա:

ՑՕԳ-2-ի արգելափակումը սաղմի մեջ կարող է մարմնի եւ հոգեբանության զարգացման «տղամարդկային» ծրագրերի խանգարում առաջացնել: Չնայած սրան, բժիշկները հղիներին հաճախ են պրացետամոլ եւ դրա հիմքով դեղեր նշանակում:

Հետազոտողները հետեւել են մի քանի տասնյակ հղի մկների, որոնց կեսին կերակրել են սովորական սնունդով, իսկ մյուսներին` պարացետամոլի այնպիսի քանակի ավելացմամբ, որը սովորաբար նշանակվում է հղի կանանց: Երբ ժառանգները լույս աշխարհ են եկել, կենսաբանները սկսել են հետեւել նրանց զարգացմանը` նշելով ուղեղի աշխատանքի, հորմոնալ բջիջների, երիտասարդ որձերի ու էգերի վարքի բոլոր տարբերությունները:

Պարզվել է, որ նրանց վարքը ու ուղեղի աշխատանքը սաստիկ փոխվել են` որձերը, որոնց մայրերը պարացետամոլ են ընդունել, ավելի պակաս ագրեսիվ էին, քան ստուգիչ խմբի նրանց մրցակիցները, եւ զգալիորեն հազվադեպ են փորձել նշել տարածքը կամ էգերի հետ զուգավորվել:

Ավելին` նրանք իրենց ավելի շուտ էգերի նման են պահել, քան որձերի: Օրինակ` նրանք ավելի հաճախ նշել են վանդակի միայն մեկ անկյունը, ինչպես դա անում են իգական սեռի առանձնյակները, այլ ոչ ամբողջ տարածքը, եւ երբեմն չեն փորձել կծել մեկ ուրիշ որձի, որին գիտնականները ժամանակ առ ժամանակ վանդակի մեջ են բաց թողել: Վարքի փոփոխություններն ուղեկցվել են ուղեղի աշխատանքի համանման տեղաշարժերով` այս որձերի կիսագնդերին հատուկ էր ոչ թե «տղամարդկային», այլ «կանացի» ակտիվության պատկերը:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հղի կանանց կտրականապես արգելվում է պարացետամոլ ընդունել: Գիտնականների կարծիքով` դեռեւս վաղ է այս մասին խոսել, քանի որ մկան եւ մարդու օրգանիզմների աշխատանքը, ինչպես նրանց զանգվածը, միմյանցից նկատելիորեն տարբերվում է: Մյուս կողմից` այս հայտնագործությունը վկայում է, որ պարացետամոլի փոխարինումը ջերմությունն իջեցնող ցանկացած այլ միջոցով, որը կարող է նույն արդյունքն ունենալ, կարդարացվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է