• Latest news

Հայաստանում 6010 հաշվառված թմրամոլ կա. Այսօր թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի միջազգային օրն է

26 հունիսի, 2017  11:58

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ  հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010: Նրանցից 2343-ը ափիոնային թմրամոլներ են, որոնցից 52-ը կանայք,  3665-ը` կանաբինոիդային թմրամոլները,  որոնցից 43-ը կանայք, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ: Հաշվառվածներից 63%-ը 28-49 տարեկան են, 18% -ը՝ 50-64 տարեկան, 16%-ը՝ 19-27 տարեկան, մնացածը` 65 եւ բարձր տարիքի եւ մինչեւ 18 տարեկան անձինք:

Տարածվածությամբ 1-ին տեղը Երեւանն է՝ 3173 կամ 53%, 2-րդ Արմավիրի մարզը՝ 747 կամ 12% եւ 3-րդը Կոտայքի մարզը՝ 578 կամ 9%:

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ․ մարդ, նրանցից 29,5 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան եւ վարքային խանգարումներով։

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված  կոնվենցիաները:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Այս փաստաթղթով ՀՀ կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում ՀՀ  առողջապահության նախարարությունը, որի շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը, եւ ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն եւ ծառայություններ։

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է 42/112 հռչակագիրը, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` հզորացնելու գործողությունները եւ համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։

Այս տարի օրվա խորհուրդն է. «Առաջին հերթին լսել», կարգախոսը. «Լսելով երեխաներին եւ երիտասարդներին դուք կօգնեք նրանց առողջ եւ բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է. «Ասա Ո'Չ թմրամիջոցներին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել