• Latest news

Բժիշկ Սեյֆալիանը ցողունային բջիջներից քիթ ու ականջ է աճեցնում (ֆոտո)

8 ապրիլի, 2014  21:23

Հյուսիսային Լոնդոնի հիվանդանոցի գիտնականները ականջներ, քիթ եւ արյունատար անոթներ են աճեցնում լաբորատորիայում՝ փորձելով ցողունային բջիջների օգնությամբ ստանալ մարմնի մասեր:

Առայժմ ընդամենը մի քանի հիվանդներ են օրգաններ ստացել բրիատանական այս լաբորատորիայից, այդ թվում՝ արցունքային խողովակներ, արյունատար անոթներ եւ շնչափող: Գիտնականները հուսով են, որ շուտով նրանք կկարողանան մարմնի մասերի մի քանի տեսակ պատվաստել հիվանդներին, այդ թվում նաեւ առաջին քիթը՝ մասնակիորեն ցողունային բջիջներից կազմված, հաղորդում է NewMax Health-ը:

«Դա նման է թխվածք պատրաստելուն,- ասում է Ալեքսանդր Սեյֆալիանը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից (UCL),-  Մենք պարզապես օգտագործում ենք ջեռոցների տարբեր տեսակներ»:

Նրա լաբորատորիա վերջերս կատարած այցի ժամանակ Սեյֆալյանը ցույց է տվել բարդ սարքավորումը, որն օգտագործվել է պոլիմերային նյութից տարբեր օրգանների ձեւերը ստանալու համար:

Անցյալ տարի նրանք քիթ էին «սարքել» մի բրիտանացու համար, որը քիթը կորցրել էր քաղցկեղի պատճառով: Գիտնականները շաքար եւ աղ են ավելացրել, որպեսզի վերաստեղծեն քթի ձեւը եւ կրկնօրինակեն իսկական քթի սպունգանման կառուցվածքը: Ցողունային բջիջները վերցվել են հիվանդի ճարպից եւ աճեցվել լաբորատորիայում 2 շաբաթվա ընթացքում: Ավելի ուշ քիթը պատվաստվել է մարդու նախաբազկի վրա այնպես, որ մաշկը այն ծածկի:

Այժմ Սեյֆալյանը եւ իր գործընկերները սպասում են համապատասխան մարմինների թույլտվությանը, որպեսզի քիթը փոխպատվաստեն մարդու դեմքի վրա:

Տարեվերջում պլանավորվում է Հնդկաստանում եւ Լոնդոնում հետազոտություններ սկսել լաբորատոր ականջներն առանց ականջի ծնված մարդկանց վրա փորձարկելու համար:

Լաբորատոր օրգանների կիրառման հեռանկարներն այնքան խոստումնալից են, որ դրանցով հետաքրքրված է ողջ Լոնդոնը։ Քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարերել է առողջապահության ոլորտում նորարար հետազոտությունների համար նոր ներդրումներ ներգրավելու նախաձեռնության մասին։

Պոլիմերային նյութը, որը Սեյֆալիանն օգտագործում է օրգաններ ստանալու համար, պատենտավորված է։ Բացի այդ նա դիմել է համապատասխան ատյաններ արյունատար անոթների, արցունքատար խողովակների եւ շնչափողի պատենտ ստանալու համար։

Սեյֆալիանը հաշվել է, որ 2005 թվականից ի վեր իր հետազոտությունների համար մոտ 10 մլն ֆունտ է ծախսվել ($16 միլիոն), բայց հույս է հայտնել, որ մի օր լաբորատոր օրգանները հասանելի կլինեն մի քանի հարյուր դոլարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել