• Latest news

Մեծ քանակությամբ կոֆեինը նպաստում է նիհարելուն

28 հունիսի, 2017  15:42

Կոֆեինը մկների մարմնի զանգվածը նվազեցնում է ախորժակի ճնշման եւ նյութափոխանակության համար էներգիայի ծախսի մեծացման ճանապարհով, ապացուցել են չինացի գիտնականները: Նրանց ենթադրությամբ` իրենց եզրահանգումները կիրառելի են նաեւ մարդկանց դեպքում:

Գիտնականները հետեւել են նեյրոնային ուղիներին, որոնք օրգանիզմի մեջ կոֆեին մտնելիս մասնակցում են ախորժակի ճնշմանը: Այս նպատակով մասնագետները դիտարկել են հիպոթալամասում տեղակայված ռեցեպտորների ակտիվությունը, որոնք արգելակում է սուրճի մեջ պարունակվող հոգեխթանիչը:

Փորձագետները հայտնաբերել են, որ կոֆեինը նպաստում է օքսիտոցինը ազատելուն, որը էներգետիկ նյութափոխանակության հզոր կարգավորիչ է:

Հեղինակները նշում են, որ փորձերի ժամանակ կրծողներին կոֆեինի չափազանց մեծ չափաքանակներ են ներարկել (մարմնի զանգվածի 1 կգ-ին 60 միլիգրամ), որոնք մարդու համար համարժեք են  օրական 24-36 գավաթ սուրճին, մինչդեռ օրական խորհուրդ է տրվում օգտագործել այս հոգեխթանիչի 400 միլիգրամից ոչ ավելի:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել