• Latest news

Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, բարձր եւ ցածր

3 հուլիսի, 2017  16:52

Զարկերակային ճնշումը ցույց է տալիս, թե արյան հոսքն ինչ ուժգնությամբ է ճնշում գործադրում անոթների պատերի վրա։ Զարկերակային ճնշումը 2 չափորոշիչ ունի՝ «վերին» եւ «ստորին»։  «Վերինը» սիստոլիկ ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս այն պահին, երբ սիրտը կծկվում է եւ արյունն անոթներ մղում։ «Ստորինը» դիաստոլիկ զարկերակային ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս սրտամկանի թուլացման պահին։

Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, իսկ ո՞րը՝ բարձր եւ ցածր։ NEWS.am Medicine-ն այս հարցերի շուրջ զրուցեց սրտաբան Գայանե Աղաբաբյանի հետ։

Մեծահասակ մարդու համար զարկերակային ճնշման նորմա է համարվում սնդիկի սյան 120/80 մմ-ը։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր առողջ մարդկանց ճնշումը պետք է հենց այսպիսին լինի։ Իրականում նորման կախված է մի շարք գործոններից՝ մարդու տարիքից, նրա անհատական առանձնահատկություններից, կենսակերպից, սնունդից եւ առկա քրոնիկական հիվանդություններից։ Այս գործոններից կախված՝ ճնշումը կարող է նորմալ համարվել 100/70-ի եւ մինչեւ 139/85-ի սահմաններում։

Եթե մարդու ճնշումը 139/85-ից բարրձր է, նրա մոտ ճնշումը բարձր է համարվում, եւ հիպերտոնիա է հնարավոր։

Ինչպես նշեց սրտաբանը, հիպերտոնիայի 3 աստիճան կա․

  • Առաջին աստիճանի հիպերտոնիա՝ ճնշումը բարձր է սնդիկի սյան 139/85 մմ-ից
  • Երկրորդ աստիճանի հիպերտոնիա՝ սիստոլիկ ճնշումը բարձր է սնդիկի սյան 159 մմ-ից
  • Երրորդ աստիճանի հիպերտոնիա՝ սիստելիկ ճնշումը բարձր է սնդիկի սյան 180 մմ-ից

Իսկ ո՞ր ճնշումն է ցածր համարվում։

Մեծահասակ մարդու համար ցածր է համարվում սնդիկի սյան 100/60 մմ-ից ցածր ճնշումը։ Մյուս կողմից՝ այն մարդկանց համար, որոնց կյանքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ են, օրինակ՝ մարզիկները, նորմալ է սնդիկի սյան 100/60 կամ նույնիսկ 90/50 մմ ճնշումը։ Իսկ մեծ մասամբ 90/60-ից ցածր ճնշումը հիպոտոնիա է համարվում։ Ինչպես սրտաբանը նշեց, նման ճնշման դեպքում մարդը կարող է թուլություն, գլխապտույտներ, նույնիսկ ուշագնացություններ ունենալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է