• Latest news

5 «յուղոտ» մթերք, որոնք կօգնեն նիհարել

11 հուլիսի, 2017  16:49

Ամենեւին էլ ոչ բոլոր յուղոտ ու կալորիական մթերքներն են վնասակար կազմվածքի համար: Կան նաեւ այնպիսիք, որոնց չափավոր օգտագործումը ոչ միայն ավելորդ քաշի պատճառ չի դառնա, այլ հակառակը` կօգնի նիհարել:

Պանիր

Դուք, հավանաբար, լսել եք, որ պանիրը շատ յուղոտ եւ կալորիական մթերք է: Բայց պանիրը նաեւ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ինչի շնորհիվ այն երկար ժամանակով հագեցնում է քաղցը: Բացի այդ՝ պանիրը հարուստ է հանքանյութերով, հատկապես՝ կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկորների եւ ատամների առողջության համար: Որոշ մասնագետներ կարծում են, որ մեկ կտոր պանիրն օրգանիզմին ստիպում է ավելի շատ ճարպեր այրել:

Մակարոնեղեն

Խոշոր աղացած ալյուրից պատրաստված մակարոնային արտադրանքը երկարատեւ հագեցվածություն է ապահովում, որի շնորհիվ կարելի է երկար ժամանակ ձեռքի հետ լրացուցիչ ոչինչ չուտել: Մի քանի հետազոտություններով պարզվել է, որ մակարոն ուտող մարդիկ ավելի են հակված մարմնի զանգվածի նվազմանը եւ կայուն քաշի պահպանմանը, քան նրանք, որոնք ընդհանրապես մակարոնից հրաժարվում են:

Ընկուզեղեն

Ընկուզեղենը հրաշալի մթերք է նույնիսկ նիհարող մարդկանց համար: Չնայած մեծ քանակով ճարպեր են պարունակում, դրանք տվյալ դեպքում օգտակար ճարպեր են: Դրանից բացի, ընկուզեղենը հարուստ է սպիտակուցներով եւ բջջանյութով, որոնք օգնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կայունացմանը եւ այդպիսով պաշտպանում են ախորժակի «գրգռումներից»: Սակայն հարկ է հիշել, որ պետք է ուտել ոչ թե բոված, այլ հում ընկուզեղեն, եւ չարժի չափից շատ ուտել:

Սթեյք

Տավարի անյուղ մսից ոչ մեծ չափի սթեյկը պարունակում է գրեթե նույնքան կալորիա, որքան հավի կրծքամիսը: Սթեյկը հարուստ է սպիտակուցով եւ կօգնի ավելի երկար կուշտ մնալուն: Այս պատճառով նույնիսկ նիհարողներին չարժի սննդակարգից սթեյկը բացառել: Սակայն հիշեք, որ տապակած միսը, վերջին հետազոտությունների համաձայն, քաղցկեղածին է համարվում:

Խոզի միս

Չարժե սննդակարգից խոզի միսը լիովին բացառել: Խոզի սուկին կարող է սպիտակուցի որակյալ աղբյուր լինել` նույն առավելություններով, ինչ տավարի անյուղ միսը: Սակայն խոզի միսը չարաշահել, այնուամենայնիվ, չարժի. մեկ անգամ սնվելիս խորհուրդ է տրվում ուտել ափի կեսից ոչ մեծ մսի կտոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է