• Latest news

Հայտնի բժիշկը խորհուրդ է տալիս հատակին ընկած ծծակը չլվանալ, այլ լպստել

19 հուլիսի, 2017  19:11

Ծնողներից շատերն են աչալրջորեն հետեւում, որպեսզի իրենց երեխաներն կեղտի հետ չշփվեն: Սակայն չափից ավելի մաքրությունը երեխաներին ավելի մեծ վնաս է պատճառում, քան օգուտ, պնդում է պրոֆեսոր Ջեք Հիլբերթը, որը «Լավ աղտ. Ձեր երեխայի իմունային համակարգի զարգացման համար մանրէների անհրաժեշտությունը» գրքի համահեղինակն է:

Նրա խոսքով՝ բնության մեջ ապրող մանրէների հետ փոխազդեցությունը փոքրիկների մոտ իմունային ամուր համակարգ է ստեղծում, իսկ գերմաքուր ապրելու կերպը թուլացնում է երեխաների պաշտպանությունը հիվանդություններից:

«Շատ ծնողներ մտածում են, որ բոլոր մանրէները վատն են: Այդպես չէ: Մեծ մասը պարզապես խթանում է իմունային համակարգը եւ ձեզ ավելի ուժեղ դարձնում,- կարծում է Հիլբերթը: - Ձեր բնակարանները հիվանդանոցների նման ստերիլացնելը կարող է նրան հանգեցնել, որ երեխան գերզգայուն իմունային համակարգ կունենա, որը ալերգիայի, ասթմայի եւ նույնիսկ նեյրոզարգացման հետ կապված խնդիրներ կառաջացնի: Շուն պահեք, թող նրանք ուտեն հատակի վրայից, խաղան հողի վրա, կեղտի մեջ՝ սա լավ է»:

Հիլբերթի կարծիքով՝ եթե երեխաները փողոցում խաղալիս կեղտոտվել են, նրանց անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Երկյուղը, թե տնային կենդանիները կարող են երեխաներին վարակել, պրոֆեսորի կարծիքով, նույնպես զուր է. երբ շունը երեխայի դեմքը լպստում է, դա իմունային համակարգի համար օգտակար է, այլ ոչ թե վնասակար:

Պրոֆեսոր Հիլբերթի խոսքով՝ մեր նախահայրերի երեխաների իմունային համակարգն ավելի հուսալի էր մերի համեմատությամբ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ նրանք հաճախ են շփվել տարբեր տեսակի բակտերիաների հետ:

Պրոֆեսոր Հիլբերթը հետազոտել է ամիշների երեխաների իմունային ճյուղերը, որոնք ապրում են առանց ժամանակակից հարմարավետությունների: Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆերմաներում ապրող երեխաների մոտ ասթմայով հիվանդացածության մակարդակը չափազանց ցածր է եղել:

Ավելին՝ պրոֆեսոր Հիլբերթը նաեւ պնդում է, որ ձեռքերի ախտահանող միջոցները երեխայի առողջության համար ավելի վտանգավոր են, քան օճառաջուրը: Նա նաեւ կարծում է, որ ծնողները երեխաների սնունդի մեջ պետք է ավելի շատ ֆերմենտացված կերակուր ընդգրկեն, որը բակտերիաներ է պարունակում:

Նրանց, ում երեխաները դեռեւս փոքր են, Հիլբերթը խորհուրդ է տալիս հատակին ընկնելուց հետո ծծակը չլվանալ, այլ լպստել: Գյոտեբորգի շվեդական համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնց ծնողները ընկնելուց հետո ծծակը լպստել են, այլ ոչ թե ողողել, շատ ավելի քիչ են բախվել ալերգիկ ռեակցիաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել