Շմոլ գազից թունավորված Արթուր եւ Մարիամ Ա.-ները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքից:
Ինչպես մեզ հայտնեցին հերթապահ բժիշկները, երեխաներն ունեին թունավորման բոլոր ախտանշանները, սակայն հիմա նրանք արդեն առողջ են եւ լավ են իրենց զգում:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ծնված Արթուրը եւ 2001 թվականին ծնված Մարիամը տեղափոխվել էին հիվանդանոց ապրիլի 9-ի առավոտյան ժամը 04:40-ին՝ շմոլ գազի թունավորումով: Ըստ ոստիկանության տվլայների՝ թունավորման պատճառը գազի արտահոսքն էր ճաշասենյակում տեղադրված գազօջախից:
Նույն հասցեում բնակվող երեք մեծահասակները նույնպես թունավորվել էին եւ ապրիլի 9-ի առավոտյան տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նույն օրը ցերեկը՝ դուրս գրվել հիվանդանոցից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր