• Latest news

Հեռախոսային ծանուցումներից հրաժարվելը դրական է ազդում հոգեկան վիճակի վրա

9 օգոստոսի, 2017  19:08

Կարճ ժամանակով հեռախոսային ծանուցումներից հրաժարվելը կարող է օգտակար լինել առողջության համար։ Նման եզրակացության են հանգել Քարնեգի Մելոնի համալսարանի գիտնականները՝ իսպանական Telefónica հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ։

Qartz-ը հաղորդում է, որ 2015 թվականին գիտափորձի ընթացքում գիտնականները փորձել են գտնել 30 մարդու, որոնք կարող էին մեկ շաբաթով արգելափակել իրեց հեռախոսի հաղորդագրությունները, սակայն ցանկացողներ չգտնվեցին։ Հաջողվեց պայմանավորվել միայն մեկ օր ծանուցումներն անջատելու շուրջ։ 

Հետազոտությունը ցույց է տվել, որ գիտափորձի մասնակիցների մի մասը քիչ էր շեղվում եւ ավելի պրոդուկտիվ էր։ Իսկ նրանցից ոմանք առանց ծանուցումների իրենց մեկուսացված էին զգում եւ այդ պատճառով ավելի անհանգստ էին։ Սակայն նշվում է, որ նման տագնապը երկարատեւ սթրեսի չի վերածվել։

Մասնակիցների երկու երրորդը հայտարարել է, գիտափորձի ավարտից հետո այլ մոտեցում կորդեգրի այդ հարցի շուրջ եւ կփոխի կարգավորումները։ Նրանք նշել են, որ փորձն իրենց դուր է եկել։

Երկու տարի անց գիտնականները դիմել են նույն հարցվածներին եւ պարզել, որ գիտափորձի մասնակիցները չեն կարողացել լիովին ազատվել բջջային ծանուցումներից, սակայն նրանցից ոմանք այդ հարցին իսկապես այլ մոտեցում են ցույց տվել։

Հետազոտությունը որեւէ պարբերականում չի հրապարակվել, իսկ մասնակիցների թիվը փոքր էր։ «Բայց գլխավոր գաղափարն այն է, որ ծանուցումներն անջատելը կարող է դրական ազդել հոգեբանության վրա։ Դա պետք է հիշեցում լինի նրանց համար, որոնք սովոր են գրպանում աղմուկին»,- ամփոփել է Qartz-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել