• Latest news

Կերակրի աղ. օգտագործել, թե ոչ

13 ապրիլի, 2014  17:33

Մասնագետների կարծիքները կերակրի աղի ու դրա օգտակար կամ վնասակար լինելու շուրջ չեն համընկնում. ոմանք ասում են, որ աղը վնասակար է եւ դրանից պետք է միանշանակ հրաժարվել, ոմանք էլ պնդում են, որ մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, աղը յոդի միակ աղբյուրն է, իսկ յոդի պակասը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։

Կերակրի աղի օգտակար կամ վնասակար լինելու մասին NEWS.am Medicine-ը զրուցեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ։

Հասմիկ Աբովյանի կարծիքով, կերակրի աղից ավելի լավ է հրաժարվել, քանի որ այն պահում է ավելորդ հեղուկը օրգանիզմում եւ կարող է առաջացնել սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ու բարձրացնել զարկերակային ճնշումը։ Հասմիկ Աբովյանը նաեւ ավելացրեց, որ աղի չափազանց օգտագործումը կարող է ճարպակալում առաջացնել, քանի որ ավելորդ հեղուկների կուտակումն օրգանիզմում շատ լավ միջավայր է ճարպի առաջացման համար։

«Ես կողմ եմ, որ մարդը բոլորովին հրաժարվի աղի օգտագործումից։ Ինքս աղից հրաժարվել եմ եւ ինձ շատ լավ եմ զգում», - նշեց դիետոլոգ-էնդոկրինոլոգը։

Միեւնույն ժամանակ Հասմիկ Աբովյանն ասաց, որ օրական 2-3 գրամ կերակրի աղի օգտագործումը ոչ մի վնաս չի բերի, բայց խնդիրն այն է, որ մարդիկ ուտում են աղ պարունակող բազմաթիվ մթերքներ՝ երշիկներ, պանիրներ եւ այլն, որոնցում աղի պարունակությունը հնարավոր չէ հաշվել։

«Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս ուտելիքը չհամեմել, քանի որ աղի այդ քանակությունը այլ մթերքներից մարդն արդեն ստանում է», - ասաց Հասմիկ Աբովյանը։

Ինչ վերաբերում է յոդին, դիետոլոգ-էնդոկրինոլոգի կարծիքով, յոդի աղբյուր կարելի է գտնել ոչ միայն կերակրի աղի մեջ։ «Աղի այն քանակությունը, որը թույլատրելի է, միեւնույն է չի կարող տալ մեզ պահանջվող յոդի քանակը», - ավելացրեց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել