• Latest news

Ակտիվացված ածուխը աղիքային բակտերիաներին հակաբիոտիկներից փրկում է

18 օգոստոսի, 2017  15:45

Ֆրանսիական կենսատեխնոլոգիական Da Volterra ընկերության գիտնականները գտել են միկրոբիոտայի վրա մոդիֆիկացված ակտիվացված ածուխի միջոցով հակաբիոտիկների կործանարար ազդեցությունը չեզոքացնելու միջոցը:

Փորձերի ընթացքում գիտնականները օրգանիզմ են մտցրել ակտիվացված ածուխի մանրագույն մասնիկներ, որոնք ծածկված էին հակաբիոտիկների լիակատար ներծծմանը խոչընդոտող բաղադրությամբ: Երբ ածուխը ուղիղ աղի է մտնում, ծածկույթը քայքայվում է, եւ ածուխը կլանում է աղիների նման խորությանը հասած հակաբիոտիկները: 28 կամավորներ 5 օր հակաբիոտիկներ են ընդունել, իսկ խմբի կեսը միաժամանակ օրը 2 անգամ ընդունել է մոդիֆիկացված ակտիվացված  ածուխ: Փորձի եւս 8 մասնակիցներ միայն ածուխ են ընդունել, իսկ մյուսներն այն ընդհանրապես չեն ընդունել:

Ածուխը չի ազդել արյունատար համակարգում հայտնված հակաբիոտիկների քանակության վրա եւ չի խանգարել ինֆեկցիաների դեմ դեղի պայքարին: Բայց դրա հետ մեկտեղ, ածուխը պաշտպանել է աղիքային բակտերիաներին: Հետազոտության այն մասնակիցները, որոնք ածուխ չեն ստացել, փորձի ընթացքում զրկվել են իրենց աղիների մոտ 250 տեսակի բակտերիաներից:

Փորձերը կշարունակվեն, քանի որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ածուխը կարո՞ղ է խանգարել ռեզիստենտ բակտերիաների զարգացմանը: Դրանից բացի, առկա է դեռեւս այն բանի չհաստատված հնարավորությունը, որ ածուխը կարող է կլանել նաեւ աղիների կարեւոր նյութերը: Կողմնակի էֆեկտները դեռ պետք է պարզեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել