• Latest news

Ամուսիններից շատ գումար վաստակող կանայք հակված են դեպրեսիայի

18 օգոստոսի, 2017  23:49

Կանայք, ում աշխատավարձը կազմում է ընտանիքի եկամուտների հիմնական մասը, ավելի հակված են դեպրեսիայի, պարզել են Իլինոյսի համալսարանի հետազոտողները։

Գիտնականները վերլուծել են 1957-1965 թթ ժամանակահատվածում ծնված գրեթե հազար հինգ հարյուր կնոջ ու ավելի քան 1․7 հազար տղամարդու հարցաթերթիկները։ Անկետաները պարունակում էին յոթ հարց, որոնք թույլ էին տալիս գնահատել դեպրեսիվ ախտանշանների դրսեւորման մակարդակը։

Ըստ հետազոտության արդյունքների, կանանց հոգեբանական բարեկեցությունը տուժում էր՝ աշխատավարձի մեծության ու ընտանեկան նույնականացման անհամապատասխանության հետեւանքով։ Այլ կերպ ասած՝ կանացի հոգեբանության ու ավանդական սեռային դերակատարումների միջեւ բախում է սկսվում։

Նույնատիպ ախտանշաններ, բայց հակառակ ցուցանիշներով, գիտնականները հայտնաբերել են նաեւ տղամարդկանց մոտ՝ նրանց հոգեբանական բարեկեցությունը կայունանում է, երբ նրանք դառնում են իրենց ընտանիքի ֆինանսավորման աղբյուրը։ Բացի այդ՝ հարցումները ցույց են տալիս, որ կանանց հոգեբանական բարեկեցությունը կախված է նրանից, արդյոք նա աշխատում է, թե տնային տնտեսուհի է, մինչդեռ տղամարդկանց հոգեբանական բարեկեցությունը, ովքեր ստիպված են մնալ տանը ու տնտեսվարությամբ զվաղվել, կտրուկ անկում է ապրում։

Հետազոտողների խոսքով՝ «գոյատեւման համար միջոցներ հայթայթողի» սովորական սեռային դերակատարումից տղամարդկանց շեղումը բացասաբար է ընկալվում հասարակության կողմից ինչը նվազեցնում է տղամարդկանց ինքնագնահատականը ու բացասաբար է ազդում նրանց հոգեկան առողջության վրա։ Հարցմանը մասնակցած կանանց ճնշող մեծամասնությունը համամիտ է եղել, որ ընտանիքում երկուսն էլ հավասարաչափ պատասխանատու են թե ընտանիքի ֆինանսական ապահովման, թե տնային գործերի, եւ գլխավորը՝ երեխաների դաստիարակության համար։

Կանանց ու տղամարդկանց շրջանում իրականացված հարցումը ցույց է տվել, որ օպտիմալ հոգեբանական կլիման ապահովվում է այն ընտանիքներում, որտեղ տղամարդն ու կինը՝ հավասար պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ են ստանձնում թե ընտանեկան բյուջեն լցնելու, թե տնային գործերով զբաղվելու պարտականությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է